Առանց սեփական շահերը հաշվի առնելու գործընկերությունը անձնատուր լինել է նշանակում


10-06-2017 01:18:35

Հարց․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը համոզված է, որ առաջիկա նոյեմբերին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ Հայաստանի և Եվրամիության միջև նախաստորագրված շրջանակային համաձայնագիրը կստորագրվի: «Ֆրանսիան Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների խորացման եռանդուն ջատագովներից մեկն է: Ֆրանսիան միշտ հանդես է եկել հօգուտ Հայաստանի, քանի որ, ինչպես գիտեք, որոշ երկրներ այնքան էլխանդավառված չէին: Պատճառներին չէի ուզենա անդրադառնալ: Հայաստանի և Եվրամիության միջև նոր փաստաթղթի ստորագրումը շատ կարևոր է հենց այս տարածաշրջանում հավասարակշռության համար», - ասել է Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն: Արդյո՞ք հնարավոր չէ, որ այս անգամ էլ պատմությունը կրկնվի, երբ Հայաստանը 2013-ին հրաժարվեց չորս տարի բանակցված փաստաթղթից՝ անդամակցելով Ռուսաստանի գլխավորած Եվրասիական տնտեսական միությանը, ի՞նչ ազդեցություն կարող է դա ունենալ հայ-ռուսական հարաբերությունների, և առհասարակ ԵԱՏՄ Հայաստան համագործակցության վրա, հնարավո՞ր է արդյոք Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, այդ համաձայնագիրը ստորագրելու դեպքում:

Պատասխան. Հասկանալու համար, թե հատկապես ինչ պետք է սպասել ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագրից, ինչի հույսպետք է ունենալ և ինչ զոհաբերել, անհրաժեշտ է սկզբում պարզել, թե երբ և ինչի համար է այն ստեղծվել, ինչ նպատակներ է հետապնդում։ Ֆորմալ առումով «Արևելյան գործընկերությունը» քաղաքական նախաձեռնություն է, որն ուղղված է արևելյան վեց գործընկերների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի մերձեցմանը Եվրամիության հետ։ Սկզբից ևեթ ԱՊՀ երկրների ինտեգրման ծրագրի ստեղծման նախաձեռնությամբ հանդես է եկել Լեհաստանը, դեռևս 2002-2004թթ. ԵՄ-ին անդամակցելու նրա պատրաստվելու շրջանում, ինչն ինքնին խոսուն փաստ է։ Չէ՞ որ լեհական նախաձեռնությունն այն ժամանակ աշխարհագրորեն ընդգրկում էր միայն Բելառուսը, Ուկրաինան և Մոլդովան՝ Ռուսաստանի սահմանամերձ մի շարք շրջանների, առաջին հերթին՝ Կալինինգրադի մարզի հնարավոր ընդգրկմամբ։ Արդի Լեհաստանի կառավարիչներին հանգիստ չէր տալիս լեհական պետության երբեմնի վեհությունն ուղղակի և փոխաբերական իմաստներով։ Գրեթե բոլոր եվրոպական գործերին և պատերազմներին մասնակցող Լեհաստանը (հիմնականում հաջող իր համար), որը մարտահրավեր էրնետել անգամ Տևտոնյան օրդենին, ուժերն էր չափել նույնիսկ Հաբսբուրգների հետ և այլն, տասնութերորդ դարի կեսերից սկսեցավելի հաճախ կորցնել, քան ձեռք բերել՝ արդյունքում սեղմվել-հասնելով մինչև ներկայիս իր չափերին, և այն էլ ավելին չկորցրեց հիմնականում շնորհիվ Կարմիր բանակի, որը Լեհաստանին նվիրեց մի քանի մարզ։

Լեհերը հույսը դնում էին և առայսօր դնում են եվրոպական մասի նախկին խորհրդային հանրապետությունների նկատմամբ առնվազն վերահսկողություն սահմանելու, ոմնավագի դերում հանդես գալու վրա, որը կկարգավորի գործերը նրանց և Արևմտյան Եվրոպայի միջև։ Իրենց հավակնությունները կյանքի կոչելու գործում լեհերը հենվում են անգամ ոչ թե Եվրամիության, այլ ԱՄՆ, իսկ այժմ արդեն նաև Մեծ Բրիտանիայի աջակցության վրա։ Ավելի ուշ «Արևելյան գործընկերության» ստեղծման նախաձեռնությունը պաշտոնապես առաջ քաշվեց 2008թ. հունիսի 19-20-ին Եվրախորհրդի նիստում։ Որպես նախաձեռնող հանդես եկավ ոչ միայն Լեհաստանը, այլ նաև Շվեդիան։ Այս երկրներն էլ առաջարկեցին ԵՄ-ին զարգացնել ինտեգրացիոն նախաձեռնությունները հետխորհրդային մի շարք երկրների հետ։ 2009թ. մայիսի 7-ին Պրահայում անցկացվեց ԵՄ հատուկ գագաթաժողովը, որն էլ հիմնեց «Արևելյան գործընկերություն» ծրագիրը։ «Արևելյան գործընկերության» գլխավոր նպատակը անհրաժեշտ պայմանների ստեղծումն է Եվրամիության և շահագրգիռ գործընկեր երկրների միջև քաղաքական ու տնտեսական ինտեգրումն արագացնելու համար։ «ԱԳ» ծրագրի իրականացումը՝ Եվրամիության հետ գործընկեր երկրների մերձեցման նպատակներով, ենթադրում է համագործակցություն գործընկեր երկրների հետ այսպես կոչված չորս թեմատիկ պլատֆորմների հիման վրա.

1. Դեմոկրատիա և կայունություն (վարչական բարեփոխումներ, հակակոռուպցիոն միջոցներ, կառավարչական ապարատի ուսուցանում, քաղաքացիական հասարակության ինստիտուտների, ազատ ԶԼՄ-ների զարգացում և այլն)։

2. Տնտեսական ինտեգրում, ազատ առևտրի գոտիների ստեղծում (առևտրատնտեսական կապերի հաջող զարգացմանը և ԵՄ-ի իրավական բազայի հետ օրենսդրության ներդաշնակեցմանը զուգընթաց)։

3. Էներգետիկ անվտանգություն (ինչպես գործընկեր երկրների, այնպես էլ ԵՄ հուսալի էներգամատակարարման ապահովման, էներգախնայողության և վերարտադրվող էներգիայի աղբյուրների զարգացման միջոցառումներ)։

4. Մարդկանց միջև շփումների զարգացում (վիզային ռեժիմի ազատականացում՝ ապօրինի միգրացիայի կանխմանն ուղղվածմիջոցների միաժամանակյա ապահովմամբ)։

«Արևելյան գործընկերություն» ծրագիրը սկզբից ևեթ նախատեսում էր ասոցիացման մասին համաձայնագրի ստորագրում, որը ենթադրում է ավելի սերտ համագործակցության ձևեր այնպիսի ոլորտներում, ինչպիսին են արտաքին քաղաքականությունն ուանվտանգությունը, իրավունքները և ազատությունները, տնտեսությունը, մշակույթը, ինչպես նաև ազատ առևտրի խոր և համապարփակ գոտու ստեղծումը։ Հետաքրքրական է, որ 2014-2020թթ. Եվրոպական հարևանության և գործընկերության այս գործիքի 18,2 մլրդ եվրո բյուջեի պարագայում, որից էլ ֆինանսավորվում է «Արևելյան գործընկերություն» ծրագիրը, վերջինի գործունեության ընթացքում մասնակից երկրներին ԵՄ-ի կողմից հատկացվել է ընդամենը 3,2 մլրդ եվրո՝ զարգացման տարբերծրագրերի իրագործման համար։ Փաստորեն, երեք տարվա ընթացքում երեք երկրների՝ Վրաստանին, Մոլդովային, Ուկրաինային, հատկացվել է այդ բյուջեի ընդամենը մեկ վեցերորդն այդ շրջանի համար։ Զուտ մաթեմատիկորեն ստացվում է, որյուրաքանչյուր երկիր կարող է լավագույն դեպքում տարեկան 330 մլն-ի հույս ունենալ, բայց, հաշվի առնելով Եվրոպայի խնդիրները՝կապված միգրանտների, ներքին անհամաձայնությունների, Վաշինգտոնի հետ տարաձայնությունների հետ և այլն, հնարավոր է, որ ֆինանսավորումն անգամ հաստատված ծավալով չշարունակվի։

Ակնհայտ է, որ Եվրամիության հետ գործընկերությանհամաձայնագիրը ստորագրած երկրների տնտեսություններին այս համեստ ներդրումներն առանձնապես չեն օգնի։ Առավելմասշտաբային ֆինանսավորման համար ներառվում է վարկավորման մեխանիզմը՝ այստեղից բխող բոլոր հետևանքներով։ Այներկրների փորձը, որոնք արդեն «Արևելյան գործընկերություն» ծրագրի մասնակից են հանդիսանում, ցույց է տալիս, որ ազատ առևտրի գոտիների և եվրոպական շուկաներ դուրս գալու արտոնյալ ռեժիմի հետ կապված իրավիճակը նույնպես այնքան էլհուսադրող չէ, ինչպես պատկերացնում էին հայցորդները։ Փոխարենը առաջին մասի՝ արտաքին քաղաքականության և անվտանգության գծով ծրագիրն ընթանում է առաջանցիկ տեմպերով, ինչն էլ մտածել է տալիս, որ տնտեսական բաղադրիչը գերակայությունների սանդղակում զբաղեցնում է վերջին տեղերից մեկը։ Եվրամիության հետ «Արևելյան գործընկերության» մեջմտնելուն զուգահեռ, բոլոր երեք երկրներն էլ կորցրին երբեմնի տնտեսական կապերը Ռուսաստանի և ԵԱՏՄ ու Մաքսայինմիության մյուս անդամների հետ։ Իսկ դա տեղի ունեցավ ո՛չ անպայման և ո՛չ բոլորի դեպքում՝ իրենց կամքի համաձայն, որքան էլոր ընդունված է համարել, թե առևտրին խանգարել է չափից ավելի ռուսատյացությունը։

Նախ՝ այն ոչ ամենուրեք ոչ միայն չափիցավելի չէ, այլև առհասարակ չկա, և երկրորդ՝ «կամ-կամ» սկզբունքով ընտրություն կատարել նրանց ստիպել են հենց եվրոպացիները, որոնք այդ կերպ լուծում էին արևելյան հարևանների քաղաքական վերակողմնորոշման խնդիրը։ Պետք է ընդգծել, որ անվտանգության տեսանկյունից նույնպես երկրների առաջավոր եռյակը ոչինչ ձեռք չբերեց։ Բանն անգամ այն չէ, որբոլոր երեքն էլ տարածքային կորուստներ կրեցին, այլ այն, որ իրավիճակի սրացման դեպքում նրանցից ոչ մեկին ոչ մի ռեալռազմական օգնություն չի ցուցաբերվի ոչ մի կողմից։ Մի իրավիճակում, երբ ՆԱՏՕ անդամների մեջ խուճապի տրամադրություններ կան դաշինքի կանոնադրության հինգերորդ հոդվածի արդյունավետ կիրառման հաշվով, պարզամտություն է կարծել, թե ՆԱՏՕ-ն կօգնի ցանկացած այլ պետության։ Ուստի, միանգամայն ակնհայտ է. Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի անվտանգության երաշխիքը ոչ թե Հյուսիսատլանտյան դաշինքի հետ գոյություն չունեցող ռազմական միությունն է, այլ այն, որ որևէ մեկը ցանկություն չունի հարձակվել նրանց վրա։ Մնացած մեկնություններն, ըստ իս, կամ ինքնախաբեություն են, կամ բազմամիլիարդ բյուջեների յուրացման միջոց։

Վերն ասվածի համատեքստում կարծում եմ, որ Հայաստանի բախտը բերել է, որ, այլ տնտեսական միության մեջ մտնելու պատճառով, հաջողվել է խուսափել առաջարկվող ստրկական պայմաններով «Արևելյան գործընկերության» համաձայնագրի ստորագրումից։ Իրավիճակն այնպես դասավորվեց, որ հնարավորություն առաջացավ.

ա) ընտրություն չկատարել ճնշման տակ, այն էլ՝ «կամ-կամ» սկզբունքով;

բ) տարանջատել ռազմաքաղաքական բնույթի հարցերը զուտ տնտեսականներից;

գ) համաձայնել ծրագրի միայն այն կետերին, որոնք համապատասխանում են երկրի շահերին՝ բացառելով դրանց շաղկապումըայլ՝ ոչ այնքան շահավետ, հաճախ էլ հանձնվողական թեզիսներին։

Դիցուք, ԵԱՏՄ-ում և «Արևելյան գործընկերությունում» բացության և ազատության աստիճանը հասկանալու համար բավական է ասել, որ Եվրամիության ասոցիացված և ոչ մի անդամի թույլ չի տրվում անգամ մտածել՝ բանակցություններ վարել ԵԱՏՄկառույցների հետ, իսկ ահա ԵԱՏՄ մասնակից Հայաստանին, եթե դա նրան շահավետ է և հաշվի է առնում գործընկերների շահերը, ոչ ոք չի խանգարի ստորագրել համաձայնագիր «Արևելյան գործընկերության» շրջանակներում։ Իրանի հետառևտրատնտեսական կապերի հաստատմանը և զարգացմանը նույնպես ԵԱՏՄ-ն ոչնչով չի խոչընդոտի, իսկ ԵՄ-ը շատ հստակ կպահանջի միանալ մտցված և մտցվող սահմանափակումներին՝ ի շահ քաղաքական կոնյունկտուրայի։ Մնում եմ իմ կարծիքին, որ պետք է հարաբերություններ կառուցել բոլորի հետ՝ սեփական երկրի համար առավելագույն շահավետությամբ, ընդլայնելառևտրատնտեսական կապերը՝ ելնելով նպատակահարմարությունից, այլ ոչ թե քաղաքական կանխակալությունից, գումարել ունեցածին, այլ ոչ թե խափանել՝ հանուն չգիտես թե ինչի։

Այս կամ այն հարցի վերաբերյալ պայմանագրային հարաբերությունների մեջ մտնելուց առաջ ուշադրություն դարձնել ոչ թե նրան, թե ում հետ ես ստորագրում, այլ՝ թե ինչ եսստորագրում։ Խոսքն, իհարկե, ինչ-որ արգելված գործարքների մասին չէ, այլ լեգալ միջպետական հարաբերությունների, ինչպեսնաև տնտեսվարող սուբյեկտների միջև կապերի մասին։ Եթե այս տեսակետից ենք մոտենում հարցին, ապա «Արևելյանգործընկերություն» ծրագրին միանալը սեփական պայմաններով կարելի է միայն ողջունել, այլ ոչ թե ուրախանալ նրանով, որ եվրոպացիներից ինչ-որ մեկն ուզում է երկիրն ինչ-որ տեղ քարշ տալ բարի մտադրություններով։ Պատահում է, որ ինչ-որ մեկի բարի մտադրություններն ավարտվում են մյուսի համար աղետով։ Այ, եթե երեք միլիոնանոց Հայաստանին հաջողվի Եվրոպային «պարտադրել» իր շահերը, ինչի մասին անգամ ժամանակին չէին մտածում շատ ավելի հզոր երկրներ, դա ծանրակշիռ հաջողություն կհամարեմ՝ ի բարօրություն երկրի բնակչության։ Անհնարին ոչինչ չկա, հարկավոր է միայն կարողանալ նշելսեփական գերակայությունները և հետևողականորեն հասնել այն բանին, որպեսզի ուրիշները ևս ընդունեն դրանք։

Աշոտ Անտինյան 

09․06․2017


64203





Գլխավոր լուրեր