Սպասվում է թույլ ձյուն


07-12-2017 19:29:00

Դեկտեմբերի 7-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն։ Դեկտեմբերի 8-ին հյուսիսային շրջաններում կտեղա թույլ ձյուն։ 9-ից 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան 3-8մ/վ, 8-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 07-10-ին գիշերը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:

Երևանում դեկտեմբերի 7-ի ցերեկը, 9-ից 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-ին` քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն:


1060





Գլխավոր լուրեր