Երևանի բարձրադիր հատվածներում դեկտեմբերի 6-7-ը սպասվում է ձնախառն անձրև


02-12-2017 14:48:05

Դեկտեմբերի 2-5-ը Հայաստանի տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-7-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրևի, հովտային շրջաններում անձրևի տեսքով:

Օդի ջերմաստիճանը 2-4-ին էապես չի փոխվի, 5-ի և 6-ի գիշերը կբարձարանա 4-5 աստիճանով, 6-7-ի ցերեկը կնվազի 7-9 աստիճանով:

Երևանում դեկտեմբերի 02-05-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-7-ը սպասվում են տեղումներ՝ բարձրադիր հատվածներում ձնախառն անձրևի, ցածրադիր հատվածներում՝ անձրևի տեսքով:


3122





Գլխավոր լուրեր