Տիգրան Մանսուրյանն առաջադրվել է «Գրեմմի»-ի


29-11-2017 22:22:40

Հրապարակվել է «Գրեմմի» մրցանակաբաշխության հավակնորդների ցանկը: Հայտնի է, որ Դմիտրի Խվորոստովսկին դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի հետ առաջադրվել է «Լավագույն դասական սոլո վոկալ ալբոմ» անվանակարգում՝ «Sviridov: Russia Cast Adrift» («Սվիրիդով. Հեռացող Ռուսաստան») սկավառակի համար։

Եվ հիմա ուրախ ենք տեղեկացնել, որ Տիգրան Մանսուրյանը եւս հեղինակավոր այս մրցույթի հավակնորդներից է: Նա առաջադրվել է «Լավագույն դասական ստեղծագործություն» եւ «Լավագույն երգչախմբային կատարում» անվանակարգերում՝ Requiem ստեղծագործության համար:

Ի դեպ, Մանսուրյանն ավելի վաղ՝ 2004 թվականին նույնպես առաջադրվել է «Գրեմմիի»՝ կրկին «Լավագույն դասական ստեղծագործություն» անվանակարգում, սակայն մրցանակ չի ստացել:

 

 


2113





Գլխավոր լուրեր