Բժիշկները Ջիգարխանյանի վիճակը գնահատում են միջին ծանրության


16-10-2017 17:40:42

Կինոյի եւ թատրոնի հայտնի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը բուժում է ստանում, նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության, «ՌԻԱ Նովոստի»–ին հայտնել են Մոսկվայի 57-րդ քաղաքային հիվանդանոցից։

«Այո, նա մեզ մոտ է։ Նրա ջերմաստիճանը նորմալ է, վիճակը գնահատվում է միջին ծանրության»,– հայտնել է գործակալության զրուցակիցը։

Արտիստը հիվանդանոցում էր հայտնվել հոկտեմբերի 10-ին։ Նրա վիճակը քիչ թե շատ կայուն է։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Արմեն Ջիգարխանյանն անհետացել է։ Հետո հայտնի դարձավ, որ նա կնոջ դեմ բողոք է ներկայացրել ոստիկանություն։ Ավելի ուշ այս կապակցությամբ մամուլին բացատրություններ էր տվել արտիստի քույրը՝ Մարինա Ջիգարխանյանը։


1050





Գլխավոր լուրեր