Այսօր Հայ մամուլի օրն է


16-10-2017 12:52:42

ՀՀ կառավարության 2004թ. ապրիլի 22-ի որոշմամբ հոկտեմբերի 16-ը նշվում է որպես Հայ մամուլի օր: 1794 թվականի այս օրն է հրատարակվել հայկական առաջին «Ազդարար» տպագիր պարբերականը:

«Ազդարարը» հիմնադրվել է Մադրասում 1794 թվականի հոկտեմբերի 14-ին։ Պարբերականի հիմնադիրը Հարություն Շմավոնյանն է: Այն գործել է մինչև 1796 թվականի մարտ ամիսը, դադարել է տպագրվել նյութական դժվարությունների պատճառով։

Այդ ընթացքում հրատարակել է 18 համար: Ամսագիրը գաղութահայերին հորդորել է վերադառնալ հայրենիք։ Լուրերից բացի՝ պարբերականում տպագրվում էին նաև գեղարվեստական ստեղծագործություններ, թարգմանություններ և պատմական աշխատություններ:


852





Գլխավոր լուրեր