Եղանակը Հայաստանում


12-10-2017 17:16:02

 

Հոկտեմբերի 13-ի գիշերը եւ 15-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 14-ի ցերեկը կբարձրանա 1-2 աստիճանով, 15-ի ցերեկն ու 16-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում հոկտեմբերի 13-ի գիշերը եւ 15-ին՝ երեկոյան ժամերին, սպասվում է անձրեւ եւ ամպրոպ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +8+10, ցերեկը՝ +19+21 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` 0+3, ցերեկը` +8+13,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` 0+3, ցերեկը` +8+13,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +7+9, ցերեկը` +14+17,

Գեղարքունիքում՝ գիշերը` 0+3, ցերեկը` +8+13,

Լոռիում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +10+15,

Տավուշում՝ գիշերը` +6+9, ցերեկը` +12+17,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` 0+3, ցերեկը` +8+13,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +7+9, ցերեկը` +19+21,

Արարատում՝ գիշերը` +7+11, ցերեկը` +19+22,

Արմավիրում՝ գիշերը` +7+11, ցերեկը` +19+22,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` 0+3, ցերեկը` +8+13,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +7+11, ցերեկը` +19+22,

Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` +10+15, ցերեկը` +19+22,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +2+7, ցերեկը` +11+16,

Արցախում՝ գիշերը` +7+10, ցերեկը՝ +11+15:


1108





Գլխավոր լուրեր