Հհոկտեմբերին կմեկնարկի դպրոցական աշնանային արձակուրդների օրերը


12-10-2017 16:57:55

Շուտով դպրոցներում կմեկնարկեն աշնանային արձակուրդները։

Կրթության, գիտության նախարարությունից տեղեկացրին, որ 1-ին դասարանի աշակերտների համար աշնանային արձակուրդը կմեկնարկի հոկտեմբերի 23-ից և կտևի մինչև նոյեմբերի 5-ը ներառյալ։

Իսկ 2-րդից մինչև 12-րդ դասարանցիների համար արձակուրդը պակաս կլինի մեկ շաբաթով։

Այն կսկսվի հոկտեմբերի 30-ին և կտևի մինչև նոյեմբերի 5-ը ներառյալ։


934





Գլխավոր լուրեր