Համացանցում հրապարակվել են Samsung Galaxy Note 8-ի հատկությունները


18-08-2017 00:13:19

Համացանցում հայտնվել է Samsung-ի նորագույն առաջատար սմարթֆոնի՝ Galaxy Note 8-ի գովազդային բուկլետը:

Корреспондент-ի հաղորդմամբ՝ նորագույն սմարթֆոնի մասին տեղեկությունները, որոնք ներկայացվելու են օգոստոսի 23-ին, հրապարակել է ավստրալիական պորտալը:

Համացանց արտահոսած տեղեկության համաձայն՝ նորագույն սմարթֆոնը կհամալրվի 6.3 դյույմ անկյունագծով և 1440 x 2960 պիքսել կետայնությամբ Infinity QHD էկրանով, ինչպես նաև S Pen «խելացի գրիչով»:

Հայտնի է նաև, որ նորույթն ստեղծվել է Qualcomm Snapdragon 835 պրոցեսորի հիման վրա, 6 ԳԲ օպերատիվ և 64 ԳԲ ներկառուցված հիշողություն ունի:

Սմարթֆոնը համալրված է 12 մեգապիքսել կրկնակի հիմնական տեսախցիկով և 8 Մպ դիմացի տեսախցիկով:

Սարքավորումն աշխատելու է Android 7.1.1 Nougat օպերացիոն համակարգով:


1120





Գլխավոր լուրեր