Լևոն Ալթունյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Պրահա


17-07-2017 16:08:37

Չեխիայի Հանրապետության առողջապահության նախարար Միլոսլավ Լյուդվիկի հրավերով ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Պրահա` առողջապահության ոլորտում հայ-չեխական համագործակցության զարգացման և խորացման հնարավորությունները քննարկելու, ինչպես նաև այնտեղ կայանալիք Չինաստանի ներդրումային համաժողով-2017 միջոցառմանը մասնակցելու նպատակով:

Համաժողովին հրավիրված Չինաստանի ու Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի 16 երկրի բարձրաստիճան քաղաքական գործիչները, դիվանագետերը և գործարարները կքննարկեն Չինաստան-Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներ համագործակցության ընդլայնման հնարավորությունները:


976





Գլխավոր լուրեր