Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Էրեբունի վարչական շրջանի 7-րդ, 20-րդ և 24-րդ փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկում


17-07-2017 15:28:10

Տրանսպորտային միջոցների հապաղումներից եւ կուտակումներից խուսափելու նպատակով 2017 թվականի հուլիսի 20-ից Երեւան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի 7-րդ, 20-րդ եւ 24-րդ փողոցների շրջանաձեւ երթեւեկության խաչմերուկում կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն:

Համապատասխան ճանապարհային նշաններով եւ գծանշումներով երթեւեկությունը կկազմակերպվի այնպես, որ երթեւեկության առավելություն կունենան շրջանաձեւ երթեւեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները՝ մերձակա փողոցներից շրջանաձեւ երթեւեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձեւ երթեւեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին:


940





Գլխավոր լուրեր