Մեծ Բրիտանիայից ԵՄ չվերթները կարող են չեղարկվել


16-07-2017 23:22:20

Brexit-ը կարող է ազդել նաև Մեծ Բրիտանիա-ԵՄ ավիահաղորդակցության վրա։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում կատարելով Sunday Times-ին, ավիաընկերությունները կչեղարիկեն վաճառված տոմսերը, եթե Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն չկարողանան համաձայնության գալ Brexit-ի ընթացում։

Հնարավոր չեղարկման մասին զգուշացումը տպագրված կլինի 2019թ․-ի համար նախատեսված տոմսերի վրա, որոնք վաճառքի կհանվեն 2018թ․ մարտից։

«Մենք չեղարկելու են չվերթները։ Մենք չեղարկելու ենք մարդկանց ճամփորդությունները 2019թ․ ամառային արձակուրդների համար»,- ասել է իռլանդական Ryanair ավիաընկերության ղեկավարը։

Ըստ թերթի աղբյուրների, բրիտանական կառավարությունը դեռ չի կարողանում ԵՄ հետ համաձայնեցել ԵՄ հետ բաց երկնքի համաձայնագրի ուժի մեջ մնալը։


1280





Գլխավոր լուրեր