Չիլիում ձյան տեղումները մեկ մարդու մահվան պատճառ են դարձել


16-07-2017 22:01:25

Չիլիում ձյան տեղումների հետեւանքով շուրջ 250 հազար մարդ զրկվել է էլեկտրականությունից: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Հեռուստաալիքի տվյալներով՝ մայրաքաղաք Սանտյագոյում տեղացած ձյան հետեւանով մեկ մարդ է մահացել: Էլեկտրահաղորդման գծերի վնասվելու հետեւանքով էլ երկու տուժած կա:

Ձյան տեղումները նաեւ խափանել են հասարակական տրանսպորտի երթեւեկությունը: Մի քանի մարզական միջոցառում հետաձգվել է:


1065





Գլխավոր լուրեր