Եղանակը Հայաստանում


16-07-2017 21:55:14

Հուլիսի 17-21-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երեւանում, Արարատյան դաշտում եւ Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչեւ +38...+39 աստիճան տաքություն եւ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով:

Հուլիսի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ, երեկոյան ժամերին Արարատյան դաշտում հնարավոր է լեռնահովտային քամու ուժգնացում՝ 16-21 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում հուլիսի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին հնարավոր է լեռնահովտային քամու ուժգնացում՝ 19-21 մ/վրկ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +19+21, ցերեկը՝ +36+38 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +23+28,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +23+28,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +17+20, ցերեկը` +30+33,

Գեղարքունիքում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +23+28,

Լոռիում՝ գիշերը` +13+17, ցերեկը` +25+29,

Տավուշում՝ գիշերը` +17+20, ցերեկը` +28+33,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +23+28,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +18+20, ցերեկը` +34+36,

Արարատում՝ գիշերը` +18+22, ցերեկը` +36+38,

Արմավիրում՝ գիշերը` +18+22, ցերեկը` +36+38,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +23+28,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +18+22, ցերեկը` +36+38,

Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` +17+22, ցերեկը` +35+38,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +12+15, ցերեկը` +26+29,

Արցախում՝ գիշերը` +16+19, ցերեկը՝ +28+33:


1090





Գլխավոր լուրեր