Կուստուրիցան Դոստոևսկու մոտիվներով ֆիլմ է նկարահանելու Չինաստանում


16-07-2017 21:33:23

Սերբ ռեժիսոր Էմիր Կոստուրիցան սկսել է Ֆյոդոր Դոստոևսկու ստեղծագործությունների մոտիվներով նոր ֆիլմի նկարահնման աշխատանքները Չինաստանում: Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին նա հայտնել է լրագրողներին Դրվենգրադ գյուղում անցկացվող փառատոնի շրջանակում:

Կուսոտուրիցան ասել է, որ չինական մի ընկերության հետ պայմանագիր է ստորագրել ֆիլմը Չինաստանում նկարահանելու մասին: Նրա խոսքով, այդ ֆիլմում խոսվելու է բարոյական դիլեմաների մասին, որոնք բարձրացվում են Դոստոևսկու ստեղծագործություններում, սակայն դրանց անդրադառնալու են այլ իրավիճակում. «Գաղափարն այն է, որ ցուցադրվեն Դոստոևսկու ստեղծագործության կարևորագույն բաղադրիչները չինական հասարակության տեսանկյունից, դրանով իսկ մոտեցնելով ռուս դասականի դիրքորոշումը արդի իրականությանը»:

Կուստուրիցան նշել է, որ արդեն սկսել է գրել սցենարը: Սյուժեի կենտրոնում երիտասարդ չինուհու պատմությունն է, ով տեսողության խնդիրներ ունի, նա պատկերը գլխիվայր է տեսնում, Ֆրանսիայում թանկարժեք վիրահատության կարիք ունի: Գումարը հավաքում են ամբողջ աշխարհով, սակայն նրա ալկոհոլիկ և խաղամոլ հայրը ծախսում է: Դրանից հետո մի հարուստ մարդ համաձայնում է գումարը տալ, սակայն պայմանով, որ վիրահատությունից հետո աղջիկը պետք է դառնա իր սիրուհին:


1002





Գլխավոր լուրեր