Հրդեհներ խոտածածկ տարածքներում


16-07-2017 15:42:56

Հուլիսի 15-16-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երեւան քաղաքի Գոգոլի փողոցում՝ բենզալցակայանի մոտակայքում, այրվել է մոտ 400 քմ բուսածածկույթ, Կոտայքի մարզի Զովունի գյուղի 5-րդ փողոցում՝ հուշահամալիրի մոտակայքում՝ մոտ 2 հա, Ջրվեժ գյուղի ամառանոցներում՝ Մերգելյան փողոցի վերջնամասում` մոտ 100 քմ, Մ-4 ավտոճանապարհի Աշտարակ-Ապարան հատվածի 2-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 2000 քմ, Մ-5 ավտոճանապարի էջմիածին-Արմավիր հատվածի 5-րդ կմ-ի աջակողմյան հատվածում՝ մոտ 2000 քմ խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են եւ մարել:


951





Գլխավոր լուրեր