Մահացել է մաթեմատիկոս Մարիամ Միրզախանին


16-07-2017 01:38:15

Սթենֆորդում 40 տարեկան հասակում մահացել է իրանցի մաթեմատիկոս և Ֆիլդսյան մրցանակի միակ կին մրցանակակիր Մարիամ Միրզախանին: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն` հղում անելով Tehran Times-ին:

Հավանաբար, մահվան պատճառը կրծքագեղձի քաղցկեղն է, որը Միրզախանիի մոտ հայտնաբերվել է չորս տարի առաջ: Վերջին շրջանում նա պառկած է եղել հիվանդանոցում, քանի որ նրա վիճակը զգալիորեն վատացել է:

Մաթեմատիկոսը հեղինակավոր միջազգային մրցանակով պարգևատրվել է 2014 թ-ին: Մրցանակը հանձնել են «Ռիմանովյան մակերևույթների դինամիկայում և դրանց մոդուլների տարածությունների տեսությունում ունեցած վաստակավոր ավանդի համար» ձևակերպմամբ:

Մրցանակը շնորհվում է յուրաքանչյուր չորս տարին մեկ այն գիտնականներին, որոնց տարիքը 40-ից չի գերազանցում:

1999 թ.-ին Միրզախանին տեղափոխվել է Միացյալ Նահանգներ: Հինգ տարի անց, Հարվարդի համալսարանում նա ստացել է դոկտորի կոչում, ևս չորս տարի անց դարձել է Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր:

Մաթեմատիկոսի մյուս ձեռքբերումների թվում է Ամերիկայի մաթեմատիկական միության Բլյումենթալի մրցանակը (2009), Հռութ Սաթթերի անվան մրցանակը (2013 թ.) և Քլեյի մաթեմատիկայի ինստիտուտի մրցանակը (2014 թ.):


1443





Գլխավոր լուրեր