Փոթորկի նախազգուշացում՝ Մոսկվայում


16-07-2017 01:30:07

Մոսկվայում շաբաթ օրը, տեղի ժամանակով 16:30-ի դրությամբ, եղանակային պայմանները կտրուկ վատացել են: Այս մասին հայտնում է ria.ru-ն` հղում անելով օդերևութաբանական կենտրոնի ներկայացուցչին:

«Մինչև ժամը 21:00-ը Մոսկվայում հորդառատ անձրև և ուժեղ քամի է սպասվում՝ 15 մ/վ ուժգնացմամբ, տեղ-տեղ՝ ամպրոպ և կարկուտ», – հայտնել են օդերևութաբանական կենտրոնից:

Օդերևութաբանների գնահատումներով գիշերային ժամերին տարածաշրջանում կարող են մինչև 8 մմ, իսկ կիրակի առավոտյան՝ ևս 4 մմ տեղումներ գրանցվել:


1393





Գլխավոր լուրեր