Աֆղանստանում դպրոց է ավիահարձակման ենթարկվել, վիրավորվել է 3 երեխա


15-07-2017 23:29:44

Աֆղանստանի Կունդուզ քաղաքում ավիահարձակման է ենթարկվել տեղի դպրոցներից մեկը։ Ուսումնական հաստատությանն ու դրան մոտ գտնվող տանն ուղղված ավիահարվածի հետևանքով վիրավորվել է երեք երեխա, այս մասին հայտնում է lenta.ru–ն:

Ինչպես հայտնել է շրջանի կրթական վարչության պետ Գյուլ Նասիրին, երեխաները վիրավորվել են իրենց տանը, իսկ դպրոցում այդ պահին ոչ ոք չի եղել, քանի որ հարձակումը տեղի է ունեցել վաղ առավոտյան:

Առայժմ հայտնի չէ, թե որ ուժերի կողմից է իրականացվել ավիահարձակումը, սակայն տեղի իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերին, որոնք փորձել են հարվածներ հասցնել տարածքում գտնվող «Թալիբան» խմբավորման դիրքերին:

Աֆղանստանի անվտանգության ծառայության աշխատակիցներն ու ամերիկացի զինվորականները դեռևս որևէ կերպ չեն մեկնաբանել տեղի ունեցածը:


1436





Գլխավոր լուրեր