Մոսկվայում ավտոսալոնից մեկ գիշերում 13 թանկարժեք մեքենա են առեւանգել


15-07-2017 22:45:53

Մոսկվայի ավտոսալոններից մեկը թալանել են։ Հանցագործները կապել են տարեց պահակին, որը չի կարողացել դիմադրել ու չի հասցրել ոստիկանություն կանչել։ Ընդհանուր առմամբ 13 մեքենա է գողացվել, որոնց արժեքը երեք միլիոն ռուբլուց էր սկսվում։ Այս մասին հուլիսի 15-ին հայտնել է Mash ալիքը։

Չարագործները գողացել են Mercedes տեսակի չորս մեքենա ՝ այդ թվում GL ու ML սերիայից, Porsche Panamera, երկու Infiniti X 56, BMW X6 ու X5, Audi А8 ու А7, Toyota Land Cruiser ու Range Rover։ Վնասի ընդհանուր չափը, նախնական հաշվարկներով, գերազանցել է 40 մլն ռուբլին։

Ոստիկանությունը սկսել է որոնել հանցագործներին։


1488





Գլխավոր լուրեր