Հայաստանի երկու քաղաքացի վիրավորվել է Եգիպտոսում հարձակման հետևանքով


15-07-2017 00:00:20

Հայաստանի երկու քաղաքացի տուժել են Եգիպտոսում տեղի ունեցած հարձակման հետևանքով, այս մասին հաղորդում է ՀՀ արտաքին գործերի նախարարության Twitter-ի էջը:

Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, Հուրգադայի հյուրանոցների մեկում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա: Զոհերի թվում Ուկրաինայի երկու քաղաքացի է, չորս մարդ վիրավորվել է: Հարձակման շարժառիթները դեռ հայտնի չեն:

«Եգիպտոսում Հայաստանի դեսպանատունը կապվել է Հայաստանի տուժած քաղաքացիների հետ: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ցուցաբերվում է բժշկական օգնություն», - ասված է արտգործնախարարության հաղորդագրության մեջ:


1810





Գլխավոր լուրեր