Միլանում արգելել են սելֆի-ձողերը


14-07-2017 23:21:49

Միլանի իշխանություններն ուրբաթ օրը ժամանակավոր արգելք են սահմանել սելֆի-ձողերի, ապակե շշով ըմպելիքների և փողոցային ուտելիքի համար, հայտնում է lenta.ru-ն:

Սահմանափակումները սահմանվել են «հակասոցիալական վարքի» և քաղաքի աղտոտվածության դեմ պայքարի շրջանակներում: Պարբերականի տեղեկություններով՝ արգելքը կգործի մինչև օգոստոսի 13-ը: Սակայն Անվտանգության խորհրդի անդամ Կարմելա Ռոցցիի խոսքով՝ այն կերկարաձգվի այնքան, քանի դեռ անհրաժեշտ է: Արգելքի համաձայն՝ զբոսաշրջիկներին և տեղի բնակիչներին չի թույլատրվում «ձեռքում պահել, գետնին թողնել, նետել ցանկացած ապակե շիշ, տարրա և սելֆի-ձողեր»:

 

 


1777





Գլխավոր լուրեր