Մարդու իրավունքների հարցերով խորհրդակցություններ Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարությունների միջև


14-07-2017 22:08:07

Հուլիսի 14-ին Երևանում տեղի ունեցան խորհրդակցություններ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև, որոնք նվիրված էին միջազգային կազմակերպություններում մարդու իրավունքների շրջանակներում երկու երկրների համագործակցությանը:

Հայկական կողմից խորհրդակցությունները ղեկավարում էր ՀՀ ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը, ռուսական կողմից՝ ՌԴ ԱԳՆ հումանիտար համագործակցության և մարդու իրավունքների դեպարտամենտի պետ Անատոլի Վիկտորովը:

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի երրորդ կոմիտեում և Մարդու իրավունքների խորհրդում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի ամբողջ շրջանակը:

Խորհրդակցությունների ավարտին ՌԴ ԱԳՆ պատվիրակությանն ընդունեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:


1462





Գլխավոր լուրեր