Վթարի պատճառով 18 ժամ ջուր չի լինելու Սյունիքի մարզում


14-07-2017 21:49:40

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 14-ին ժամը 23.00-ից մինչև հուլիսի 15-ը ժամը 17.00 -ն կդադարեցվի Սյունիքի մարզի` Գորիս քաղաքի՝ Նոր Կյանք, Սարգսյան, Վ.Մամիկոնյան, Մ. Խորենացի, Անկախության փողոցների, Վանքի տափ, Արեգունի, Սալ-Քար թաղամասերի, Ավանգարդ 5-րդ թաղամասի 5-ից-8 շենքերի, 6-րդ թաղամասի, ինչպես նաև Գորիսի ենթաշրջանի` Հարժիս, Հալիձոր, Շինուհայր, Խոտ, Քարահունջ, Հարթաշեն, Ն. Խնձորեսկ, Արավուս, Տեղ, Կոռնիձոր համայնքների, «Տաթևեր» ճոպանուղու, թիվ 83117 եւ 60369 Զինմասերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:


1468





Գլխավոր լուրեր