15-րդ դարի արժեքավոր ձեռագրի նվիրատվություն Մատենադարանին


14-07-2017 21:07:22

Հուլիսի 18-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի Վիրտուալ դահլիճում տեղի կունենա Մատենադարանի նվիրատուներ Հրայր Դադայանի և Հռիփսիմե Դադայան-Բարնակյանի Մատենադարանին նվիրաբերած, 1471 թ. Երուսաղեմում ընդօրինակված Ավետարանի ցուցադրությունը և պարգևատրման արարողությունը:

Այս արժեքավոր ձեռագիրը, որը հայտնի է «Հրաշափառ», «Հրաշագործ» Ավետարան անունով, պահվել է Արևմտյան Հայաստանի Չարսանջակ գավառակի Գոդառիճ գյուղի Սբ. Գևորգ եկեղեցում, տեղեկանում ենք Մատենադարանից պաշտոնական կայքից:

Ավետարանի պատվիրատուն է Խոջա Ալեքսանը, որն այն ընծայել է իր եղբորը՝ Գաբրիելին: Արծաթե կրկնակազմն ավելի ուշ շրջանի է (1753 թ.):

Ձեռագիրը Դադայան ընտանիքին է փոխանցել Երևանում, 1918 թ. գարնանը Գոդառիճ գյուղից գաղթած մի հայ, որը հիվանդության պատճառով ձեռագիրը հանձնել է Դադայան գերդաստանի մեծ մորը՝ Եղսային: Այդ թվականից ի վեր ձեռագիրը երկար ճանապարհ է անցել. նախ տեղափոխվել է Ֆրանսիա, ապա՝ ԱՄՆ: 1990 թ. Ավետարանը ժառանգում են Եղսայի թոռները՝ Հրայրը և Հռիփսիմեն, որոնք համատեղ որոշում են կայացնում սրբորեն պահված թանկագին այս ձեռագիրը նվիրաբերել Մաշտոցյան Մատենադարանին:


1461





Գլխավոր լուրեր