ՌԴ պետդուման այսօր կքննի ՀՀ-ի հետ զորքերի միավորված խմբավորման մասին համաձայնագրի վավերացման օրենքի նախագիծը


14-07-2017 19:19:46

ՌԴ պետդուման ուրբաթ կքննի Հայաստանի հետ զորքերի միավորված խմբավորման մասին համաձայնագրի վավերացման մասին օրենքի նախագիծը, որը ստորագրվել է Մոսկվայում 2016 թվականի նոյեմբերի 30-ին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Համաձայնագիրը և դրա հավելվածը որոշում են ՌԴ-ի և Հայաստանի զորքերի միավորված խմբավորման նշանակությունը, ձևավորման, տեղակայման և կիրառման կարգը: Նշվում է, որ միավորված խմբավորումը նախատեսված է Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ռազմական անվտանգության ապահովման համար:

Միավորված խմբավորման հիմնական խնդիրներին է վերաբերում ճիշտ ժամանակին ՌԴ-ի և Հայաստանի դեմ զինված հարձակման անմիջական նախապատրաստման բացահայտումը և դրա հակադարձումը, երկու պետությունների պետական սահմանների ցամաքային հատվածի փակումը պատասխանատվության հաստատված սահմաններում, օդատիեզերական տարածքում ՌԴ-ի և Հայաստանի պետական սահմանի պաշտպանությունը, ինչպես նաև զորքերի և տարածաշրջանում գտնվող երկու երկրների խիստ կարևոր օբյեկտների հակաօդային պաշտպանությանը մասնակցությունը:

Միավորված խմբավորման կառավարման համար ստեղծվում է միացյալ հրամանատարություն: Նշվում է, որ միավորված խմբավորման տեղակայման և կիրառման մասին որոշումը կայացվում է միասին՝ ՌԴ-ի և Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարների կողմից: Համաձայնագիրը կնքվել է հինգ տարի ժամկետով՝ հետագա հինգամյա ժամանակահատվածներում դրա ավտոմատ երկարաձգման հնարավորությամբ:


1337





Գլխավոր լուրեր