«Առավոտ». Վախենալը խիստ անհատական դրսևորում է, ով որ գերադասում է վախենալ` կվախենա


21-04-2017 11:32:11

Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.

«Երկու ամսվա ընթացքում՝ պայմանականորեն ասած, փետրվարի 2-ից մինչև ապրիլի 2-ը ես անցկացրել եմ մի քանի տասնյակ հարցազրույցներ և ինչ-որ չեմ նկատել, որ որևէ ընդդիմադիր վախենա ամենախիստ գնահատականները տալ իշխանությանը: Նրանցից ոմանք ասում էին, որ Հայաստանում բռնապետական ռեժիմ է և, հավանաբար, որպես դրա ապացույց շարունակում էին իրենց խիստ քննադատությունը:

Դպրոցների տնօրենները վախեցա՞ծ են: Իսկ ինչո՞ւ Աշոտ Բլեյանը վախեցած չէ: Ինչո՞ւ վախեցած չէ պետական կարգավիճակ ունեցող Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը: Ինչո՞ւ վախեցած չէ Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը: Վախենալը խիստ անհատական դրսևորում է: Ով որ գերադասում է վախենալ` կվախենա: Մթնոլորտն այստեղ կապ չունի»,–գրում է թերթի խմբագիրը։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։







Գլխավոր լուրեր