Մոսկվայում սպանվել է հայազգի խոշոր գործարար Ալեքսանդր Բաղիրյանը


20-04-2017 23:06:24

Ապրիլի 19-ին խոշոր ռուսաստանցի գործարար, «Ինպրոմսերվիս» ընկերության սեփականատեր և Մոսկվայի հարավում գտնվող առևտրային կենտրոններից մեկի ղեկավար Ալեքսանդր Բաղիրյանը մահացու վնասվածք է ստացել Սիմոնովսկի Վալ փողոցում՝ իր գրասենյակի հարևանությամբ:

«61-ամյա Բաղիրյանն իր անվտանգության աշխատակցի ուղեկցությամբ դուրս է եկել բիզնես-կենտրոնից, երբ հնչել են կրակոցները: Գործարարի կողմն ուղղվել է նվազագույնը 5 փամփուշտ: Ընդ որում՝ կրակել են գործարարի նախկին գործընկերները»,- հայտնել է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

Վիրավորում ստացած գործարարին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա որոշ ժամանակ անց մահացել է: Բաղիրյանի ուղղությամբ կրակ բացած անձը ձերբակալվել է:







Գլխավոր լուրեր