Հայտնի է դարձել Եվրոպայի ամենատարեց բնակիչը


20-04-2017 19:51:54

Եվրոպայի ամենատարեց բնակչուհու տիտղոսը անցյալ շաբաթ կյանքից հեռացած 117-ամյա իտալուհի Էմմա Մորանոյից անցել է իսպանուհի Անա Բելա Ռուբիոյին:

Ինչպես տեղեկացնում է Euromag-ը, իսպանուհին իր 115-ամյա հոբելյանը տոնել է անցյալ տարվա հոկտեմբերին Բարսելոնայի ծերանոցներից մեկում:

Անա Բելա Ռուբիոն ծնվել է Կորդովայում 1901 թվականի հոկտեմբերի 30-ին: Անցյալ դարի 40-ականներին նա տեղափոխվել է Բարսելոնա, որտեղ սկսել է աշխատել որպես դերձակուհի: Այժմ նա իր 89-ամյա դստեր հետ միասին բնակվում է ծերանոցում:

Իսպանիայի ամենատարեց բնակչուհու տիտղոսը Անային անցել է անցյալ տարվա հունիսին, երբ վերջինս 114 տարեկան 221 օրական էր:

Հիշեցնենք, որ Էմմա Մորանոն, որը ճանաչվել էր մոլորակի ամենատարեց բնակչուհին, մահացել է 2017-ի ապրիլի15-ին:







Գլխավոր լուրեր