Մեկնարկել է «Ազգ-բանակ-2017» համաժողովը (լուսանկարներ)


20-04-2017 13:11:01

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովը` նվիրված ռազմակրթական ոլորտի հիմնախնդիրներին: Այն կազմակերպել է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ:

MHM01135735 - Photolure News Agency

Համաժողովին ներկա են ՀՀ նախագահը, պաշտպանության նախարարը, բարձրաստիճան պաշտոնյաներ, զինվորականներ, նախարարներ, պատգամավորներ: Համաժողովի աշխատանքներին մասնակցում են պաշտպանական և կրթական գերատեսչությունների պատասխանատուներ, մարզպետներ, հասարակական կազմակերպություններ ղեկավարներ, ուսուցիչներ, դասախոսներ, զինղեկներ, գիտական կենտրոնի ներկայացուցիչներ:

Նշենք, որ համաժողովին զուգահեռ գործում է ցուցահանդես, որը կտևի ապրիլի 21-22-ը` ժամը 11։00-ից 18։00-ն, և ապրիլի 23-ին՝ ժամը 10.00-ից 15.00-ն։ Համաժողովին նախատեսած է քննարկում՝ «ռազմական կրթության հնարավորություններն ու հեռանկարները Հայաստանում», «Ազգ-բանակ անվտանգության բանաձև» թեմաներով, այնուհետև ամփոփիչ նիստ:

MHM01135734 - Photolure News Agency

Նախագահ Սերժ Սարգսյանը նախ շրջայց կատարեց, որի ընթացքում ցուցահանդեսի կրթական ոլորտի մի շարք առաջատար հաստատություններ նախագահին ծանոթացրին իրենց ուսումնական պայմաններին, արձանագրված հաջողություններին և կրթական ծրագրերին: Առանձին հարթակներում և տաղավարներում ներկայացված են սպառազինության և ռազմական տեխնիկայի նմուշներ, ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի արտադրատեսակներ:

MHM01135732 - Photolure News Agency


453





Գլխավոր լուրեր