Եվրոպայի խորհուրդ. Հայաստանն առաջընթաց է արձանագրել թրաֆիքինգի դեմ պայքարում


20-03-2017 17:01:59

Հայաստանն առաջընթաց է արձանագրել մարդկանց վաճառքը կանխելու եւ դրա դեմ պայքարելու օրենսդրության մեջ։ Այս մասին ասվում է մարդկանց վաճառքի դեմ պայքարի Եվրոպայի խորհրդի փորձագետների խմբի զեկույցում։

Նոր զեկույցը վերաբերվում է 2012-2016-ի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածին։ Հայաստանը նախկինի պես մնում է մարդկանց վաճառքին զոհ դարձող մարդկանց երկիր։ Վերոնշյալ շրջանում մոտ 70 զոհ է հայտնաբերվել, նրանք հիմնականում (32) կանայք են։ Նրանց հետեւում են տղամարդիկ (30) եւ երեխաները (17) ։ Զոհերի մեծամասնությունը արտասահմանում շահագործվող Հայաստանի քաղաքացիներ՝ հիմնականում ԱՄԷ-ում, Թուրքիայում եւ Ռուսաստանում։ 2014-ին հայտնի է դարձել, որ Չինաստանի 4 քաղաքացիներ Հայաստանում վաճառքի առարկա են դարձել։ 

Այնուամենայնիվ, Եվրոպայի խորհրդի փորձագետների խումբը ՀՀ իշխանություններին կոչ է անում առավել արդյունավետորեն կանխել աշխատուժի շահագործման նպատակով մարդկանց վաճառքը՝ այդ թվում աշխատանքային գործակալությունների մոնիթորինգի բարելավման միջոցով։

Հայաստանի իշխանությունները նաեւ պետք է ուշադություն դարձնեն խոցելի իրադրության մեջ հայտնված երեխաներին։ Հատկապես պետք է ուշադրություն դարձնել գյուղական վայրերում երեխաների աշխատանքային շահագործմանը, ինչպես նաեւ եզդի աղջիկ երեխաներին, որոնց սպառնում է պատվազրկումն ու թրաֆիքինգը՝ կապված վաղաժամ ամուսնության հետ։

Թրաֆինգինգի զոհերին պետք է երաշխավորվի անվտանգ ապրելակերպ, ժամանակակից բուժօգնություն եւ սոցիալական վերաինտեգրման պրոֆեսիոնալ նախապատրաստվածություն։







Գլխավոր լուրեր