Երևանում և շրջաններում այսօր և վաղը ձյուն է սպասվում. ջերմաստիճանը կրկին կնվազի


20-03-2017 16:11:07

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը.

Մարտի 20-ին՝ երեկոյան ժամերին, 21-ի գիշերը հանրապետության լեռնային և նախալեռնային գոտիներում, այդ թվում նաև Երևանի բարձրադիր գոտում սպասվում է ձյուն:
 
Հանրապետության տարածքում`

Մարտի 21-ի գիշերը, 22-ի ցերեկը, 23-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով: Առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Մարտի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:


Օդի ջերմաստիճանը 21-22-ը՝ հատկապես ցերեկը, կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում՝

Մարտի 21-ի գիշերը, 22-ի ցերեկը, 23-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձյան տեսքով: 21-ի ցերեկը, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:



Հանրապետության տարածքում`



Երևան քաղաքում՝

 

 







Գլխավոր լուրեր