Հրապարակվել է երջանիկ երկրների ամենամյա վարկանիշը. Հայաստանը 121-րդ տեղում է


20-03-2017 14:14:43

Միացյալ ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ-ը) հրապարակել է World Happiness Report 2017 զեկույցը, որում ներկայացված են աշխարհի պետությունները՝ ազգաբնակչության երջանկության և բավարարվածության զգացողության տեսանկյունից:


Հայտնի է, որ, ընդհանուր առմամբ, աղյուսակում ներառված է 155 երկիր, որոնք գլխավորում է Նորվեգիան: Այնուհետև հաջորդում են Դանիան, որը, ի դեպ, նախորդ տարվա առաջատարն էր, ԻսլանդիանՇվեյցարիանՖինլանդիանՆիդեռլանդները, ԿանադանՆոր ԶելանդիանԱվստրալիան ու Շվեդիան:


Մինչդեռ աղյուսակը եզրափակող երկրներն են ՌուանդանՍիրիանՏանզանիանԲուրունդին և Հարավաֆրիկյան Հանրապետությունը:


«Երջանիկ են համարվում այն երկրները, որտեղ առկա է բնակչության բարեկեցության առողջ, հավասարաչափ բաշխում, փոխադարձ վստահության վրա հիմնված հասարակություն, սոցիալական անհավասարության ցածր մակարդակ և կառավարության հանդեպ վստահություն»,-նշել է  զեկույցի համահեղինակ Ջեֆրի Սաշը:


Հայտնի է, որ զեկույցը կազմելիս ու երկրներն այս կամ այն հորիզոնականում տեղավորելիս մասնագետներն առաջնորդվել են մի շարք գործոններով՝ առողջ կյանքի միջին տևողությունը, սոցիալական աջակցության մակարդակը, իշխանական և բիզնես ոլորտներում կոռուպցիայի բացակայությունը, ազատությունը, մի շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքը:


Ռուսաստանն այս ցանկում 49-րդ հորիզոնականում է, Թուրքիան՝ 69-րդ հորիզոնականում: Ադրբեջանն ու Իրանը 85-րդ և, համապատասխանաբար, 108-րդ տեղում են, Հայաստանը 121-րդն է: Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա այն վարկանշային աղյուսակի 125-րդ հորիզոնականում է:







Գլխավոր լուրեր