ԿԳ նախարարը հաստատել է տնօրենների հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը


20-03-2017 13:21:14

ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, հավաստագրման քննությունները կանցկացվեն մարտի 24-ին՝ Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցում /հասցե` ք. Երևան, Այգեստան 4/:

Հավակնորդների քննությունները, ըստ խմբերի, կմեկնարկեն ժամը 9:00-ին և 13:00-ին: Քննության բանավոր փուլի մասին հավակնորդները կիրազեկվեն լրացուցիչ:







Գլխավոր լուրեր