«Սասնա ծռերի» խմբից «Դեդը» դադարեցրել է հացադուլը. նա տեղափոխվել է այլ խուց. ՄԻՊ


20-03-2017 13:12:02

«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Մարտիրոս Հակոբյանը` «Դեդը», արդեն տեղափոխվել է այլ խուց: Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, հայտնեցին ՄԻՊ մամուլի ծառայությունից: ՄԻՊ-ից տեղեկացնում են նաեւ, որ Մարտիրոս Հակոբյանը դադարեցրել է մարտի 16-ին սկսած հացադուլը:

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Մարտիրոս Հակոբյանն արդեն տեղափոխվել է այլ խուց: Նա հացադուլի մեջ չէ: Խնդիրը, որը բարձրացվել էր Մարտիրոս Հակոբյանի եւ նրա դստեր կողմից, արդեն իսկ լուծված է»,-ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ  Մարտիրոս Հակոբյանը` «Դեդը», հացադուլ էր հայտարարել մարտի 12-ին եւ տեղափոխվել պատժախուց: Նրան, մեղադրանք է առջադրվել ՀՀ ՔՕ 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):







Գլխավոր լուրեր