ԻՍԿ ԵԹԵ ԹՌՉԻ՝ Ո՞Վ Է ՍՏՈՒԳԵԼՈՒ


13-10-2016 22:17:42

 

Վերջին ժամանակներս շատ քաղաքական գործիչներ և փորձագետներ, ընդունելով hանդերձ այն փաստը, որ ԱՄՆ և Ռուսաստանի դիմակայության լարվածությունը հասել է վտանգավոր մեծությունների, այնուամենայնիվ, ձեռնպահ են մնում ստեղծված իրավիճակը «սառը պատերազմ» գնահատելուց։ Գուցե արդարացի են, քանի որ արտահայտությունն ինքը, որն առաջին անգամ կիրառել է ԱՄՆ նախագահ Հարի Թրումենի խորհրդական Բերնարդ Բարուխը 1947թ. ապրիլի 16-ին, կապված էր այլ դարաշրջանի և դիմակայության այլ բովանդակության հետ։ Առճակատման գլխավոր բաղադրիչներից մեկը գաղափարախոսությունն էր։ Կապիտալիստական և սոցիալիստական մոդելների միջև խորքային հակասությունները դրսևորման այնպիսի ձևեր էին ստացել, որ «արժանացել» էին «պատերազմ» բնորոշմանը։ Այս տեսակետից, իհարկե, իրադրությունն արդի միջազգային հարաբերություններում չի կարելի միանշանակ բնութագրել որպես սառը պատերազմ։ Չկան սկզբունքային գաղափարախոսական տարբերություններ։ Առաջատար տերություններում ամենուրեք ֆորմալ ժողովրդավարություն է, շուկայական տնտեսություն և քաղաքակիրթ արդիականության այլ ատրիբուտներ՝ այս կամ այն ձևով։ Թե ով ումից պիտի սովորի՝ վիճելի հարց է, կարելի է անվերջ բանավիճել, բայց դե գաղափարախոսության առումով վեկտորը նույնն է։ Սակայն, «սառը պատերազմը» բնորոշող այլ բնութագրիչներն այժմ էլ տեսանելի են անզեն աչքով՝ գլոբալ աշխարհաքաղաքական և տնտեսական շահեր։ Կեսդարյա վաղեմության երեք բնորոշ գործոններից արդիականության սրությունը կորցրել է միայն մեկը՝ գաղափարախոսական դիմակայությունը։ Թեև, մյուս երկուսի պահպանման պարագայում, նրբերանգների տարբերություններն էլ կարելի է «ձգել-հասցնել» այլ գաղափարախոսության մակարդակի։ Միայն թե ցանկություն լինի։ Իսկ ցանկությունն, ինչպես երևում է, առկա է։ Ուստի, բուն բովանդակությունից չհեռանալու և եզրի ոգուն հավատարիմ մնալու համար, գուցե, անհրաժեշտ է միայն նոր սահմանում յուրացնել՝ մի փոքր ավելի, քան «պրոքսի» կամ «հիբրիդային» պատերազմները, և մի փոքր ավելի համեստ, քան «սառը պատերազմը»։ Թեկուզ՝ մրցույթ հայտարարիր։ Եթե մեկնակետ վերցնենք Պենտագոնի և ՆԱՏՕ զորահրամանատարների՝ արևմտյան ԶԼՄ-ների կողմից ուռճացված հռետորաբանությունը, ըստ իս, շատ էլ կսազի «ցրտահարված պատերազմ» եզրը։
«ՆԱՏՕ-ի հետ ուղղակի ռազմական հակամարտության դեպքում Ռուսաստանը 20 օրից ավելի չի դիմանա»,- ի՞նչ եք կարծում՝ ո՞վ է այսպես ասում՝ ԱՄՆ Պաշտպանության նախարարության ավագ վերլուծաբան, փոխգնդապետ Դևիդ Ջուբերգը։ «Газета.Uа» թերթին տված հարցազրույցում (ուշադրություն դարձրեք դոմենին) փոխգնդապետը վկայակոչում է ՆԱՏՕ-ի բյուջեի տասնապատիկ գերազանցությունը ՌԴ ռազմական բյուջեի հանդեպ։ «Պենտագոնը և դաշինքի հրամանատարությունը ռազմական գործողությունների պլաններ ունեն աշխարհի բոլոր երկրների դեմ,- անկեղծացել է վերլուծաբանը,- առաջին հերթին ընդդեմ ագրեսիվ և անկայուն երկրների»։ Ահա այդպես։ Տեսե՛ք՝ ո՞վ պատրաստի պլաններ ունի, և ո՞վ է ագրեսիվ։ Անկայուն Ռուսաստանի մասին պարզապես ասելիք չկա, սա ինչ-որ նոր, հավանաբար, միայն փոխգնդապետին հայտնի երևույթ է։ Գուցե Ջուբերգը պարզապես առաջ է ընկնում՝ նկատի ունենալով, որ սկզբում անհրաժեշտ է գրագետ ձևով ագրեսիայի դրդել Ռուսաստանին, հետո ապակայունացնել, այդ ժամանակ հաստատ այդ երկիրը կհամապատասխանի թշնամու նրա բնորոշմանը։
Հաջորդ մեջբերումը՝ RT-ին արված հղմամբ, կատարում եմ ամբողջությամբ, որպեսզի հնարավորություն ունենաք լիովին ճաշակելու վերլուծաբանի մտքի թռիչքը. «Եթե Մոսկվան կիրառի միջուկային հրթիռներ, ապա դրանց առավելագույնը կեսը կթռչի, իսկ մյուսներին կորսա հակահրթիռային պաշտպանության գլոբալ համակարգը։ Միակ բանը, ինչը վտանգավոր է, Եվրոպայի և ԱՄՆ ափերի մոտ գտնվող սուզանավերի միջուկային հրթիռներն են։ Բայց այս պարագայում ևս մենք կարծում ենք, որ կկարողանանք որսալ բոլոր հարվածները»։ Հետո շատ ավելի զվարճալի է. «ՆԱՏՕ-ի պատասխանը կլինի հետևյալը։ Սկզբում ռադարների համար անտեսանելի Stealth ռմբակոծիչները կոչնչացնեն բոլոր ռազմական օբյեկտները և գործարանները։ Հետո էլեկտրամագնիսական անօդաչու թռչող սարքերն իմպուլսի օգնությամբ կանջատեն ողջ էլեկտրոնիկան Ռուսաստանի բոլոր խոշոր քաղաքներում։ Այդ պահի դրությամբ ՌԴ ռազմաքաղաքական ողջ ղեկավարությունը երկրի սահմաններից դուրս կլինի։ Դրանից հետո ցանկացած մարտական գործողություն Ռուսաստանի համար անհնար կդառնա։ Մինչև ՌԴ լիակատար կապիտուլյացիան՝ հակամարտության 10-20-րդ օրը, ոչ ոք ՆԱՏՕ-ի ոչ մի զինվոր չի տեսնի։ Դրանից հետո մենք կստանձնենք երկրի ղեկավարությունը՝ մինչև Ռուսաստանի ժողովրդավարական կառավարության ընտրությունը»։ Կեցցե՛ս, հա՜։ Նման թրիլերից քիչ է մնում շունչդ կտրվի։ Անգամ դժվարանում եմ մեկնաբանել այս բարբաջանքը։ Շարունակ մի բան է ուշադրություն գրավում. չգիտես ինչու Նահանգները մշտապես իր ռազմաշունչ ախորժակին միահյուսում են Եվրոպային՝ ՆԱՏՕ-ի տեսքով։ Հետաքրքիր է՝ ինչո՞ւ են այդքան վստահ, թե եվրոպացիները վառվում են իրենց քթի տակ միջուկային գերտերության հետ պատերազմ սանձազերծելու ցանկությամբ։ Ինձ, չգիտես ինչու, թվում է, թե ամբողջ դաշինքից ամերիկացիներին այս արկածախնդրության մեջ կաջակցի միայն Մեծ Բրիտանիան։ Անգամ լեհերն ու մերձբալթները, իրենց ողջ մարտնչող հռետորաբանությամբ հանդերձ, հազիվ թե ցանկանան խաղալ ճակատագրի հետ։ Բա որ հանկարծ ավագ վերլուծաբանը մի երկու հարյուր մարտագլխիկով սխալված լինի իր հաշվարկներում, բա որ հանկարծ բոլորը թռչեն. Իսկ եթե մի երկու հարյուրն էլ աչքից բաց թողած լինեն։ Հետաքրքրական է նաև, որ փոխգնդապետը բացառում է հանկարծակի հարվածի գործոնը, ինչը, թերևս, վկայում է այն մասին, որ նա լիովին համոզված է, թե ով է սկսելու առաջինը։ Դե, նա ավելի լավ գիտի։ Մի նրբություն էլ պարզ չի. ամերիկյան ռմբակոծություններն ուղիղ 10 օր շարունակվելո՞ւ են, թե՞ մեկ օրում, ասենք՝ դեկտեմբերի 31-ին, հարցը կլուծեն, ինչպես և հարկն է, իսկ ռուսաստանցիներն ամանորյա հանգստից ուշքի կգան տասներորդ օրը և կհասկանան, որ ըստ սցենարի՝ ժամանակն է, որ անձնատուր լինեն։ Ինչ-որ մեկն ինչ-որ բան լսե՞լ է Լիբիայում, Իրաքում, Սիրիայում, Աֆղանստանում ոչ թե 10, այլ գոնե 1010-րդ օրը ամերիկացիների կողմից ձևավորված ժողովրդավարական կառավարությունների մասին։
Այս ամենը պարզապես զվարճալի կլիներ, եթե մտահոգիչ չլիներ գիտակցումն այն բանի, որ Սպիտակ տանը քաղաքականությունը մշակում են այդ թվում նաև Պենտագոնի զեկույցների հիման վրա, իսկ դրանք, պարզվում է, գրում են նման պարանոիկները։ Կատակ բան չէ՝ ԱՎԱԳ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆ։
Պատկերացրի «նյու» ոճի ամերիկյան բլոքբասթերը. «Դևիդ, դու ոնց որ թե սխալվել ես, քո՛ մերը։ Ինչ-որ բան էնպես չի, փախանք՝ փրկենք մեր հաստ քամակները»։
Մի՞թե սա չէ «ցրտահարված» պատերազմը։ 
Աշոտ Անտինյան
12.10.2016                

Վերջին ժամանակներս շատ քաղաքական գործիչներ և փորձագետներ, ընդունելով hանդերձ այն փաստը, որ ԱՄՆ և Ռուսաստանի դիմակայության լարվածությունը հասել է վտանգավոր մեծությունների, այնուամենայնիվ, ձեռնպահ են մնում ստեղծված իրավիճակը «սառը պատերազմ» գնահատելուց։ Գուցե արդարացի են, քանի որ արտահայտությունն ինքը, որն առաջին անգամ կիրառել է ԱՄՆ նախագահ Հարի Թրումենի խորհրդական Բերնարդ Բարուխը 1947թ. ապրիլի 16-ին, կապված էր այլ դարաշրջանի և դիմակայության այլ բովանդակության հետ։ Առճակատման գլխավոր բաղադրիչներից մեկը գաղափարախոսությունն էր։ Կապիտալիստական և սոցիալիստական մոդելների միջև խորքային հակասությունները դրսևորման այնպիսի ձևեր էին ստացել, որ «արժանացել» էին «պատերազմ» բնորոշմանը։ Այս տեսակետից, իհարկե, իրադրությունն արդի միջազգային հարաբերություններում չի կարելի միանշանակ բնութագրել որպես սառը պատերազմ։ Չկան սկզբունքային գաղափարախոսական տարբերություններ։ Առաջատար տերություններում ամենուրեք ֆորմալ ժողովրդավարություն է, շուկայական տնտեսություն և քաղաքակիրթ արդիականության այլ ատրիբուտներ՝ այս կամ այն ձևով։ Թե ով ումից պիտի սովորի՝ վիճելի հարց է, կարելի է անվերջ բանավիճել, բայց դե գաղափարախոսության առումով վեկտորը նույնն է։ Սակայն, «սառը պատերազմը» բնորոշող այլ բնութագրիչներն այժմ էլ տեսանելի են անզեն աչքով՝ գլոբալ աշխարհաքաղաքական և տնտեսական շահեր։ Կեսդարյա վաղեմության երեք բնորոշ գործոններից արդիականության սրությունը կորցրել է միայն մեկը՝ գաղափարախոսական դիմակայությունը։ Թեև, մյուս երկուսի պահպանման պարագայում, նրբերանգների տարբերություններն էլ կարելի է «ձգել-հասցնել» այլ գաղափարախոսության մակարդակի։ Միայն թե ցանկություն լինի։ Իսկ ցանկությունն, ինչպես երևում է, առկա է։ Ուստի, բուն բովանդակությունից չհեռանալու և եզրի ոգուն հավատարիմ մնալու համար, գուցե, անհրաժեշտ է միայն նոր սահմանում յուրացնել՝ մի փոքր ավելի, քան «պրոքսի» կամ «հիբրիդային» պատերազմները, և մի փոքր ավելի համեստ, քան «սառը պատերազմը»։ Թեկուզ՝ մրցույթ հայտարարիր։ Եթե մեկնակետ վերցնենք Պենտագոնի և ՆԱՏՕ զորահրամանատարների՝ արևմտյան ԶԼՄ-ների կողմից ուռճացված հռետորաբանությունը, ըստ իս, շատ էլ կսազի «ցրտահարված պատերազմ» եզրը։«ՆԱՏՕ-ի հետ ուղղակի ռազմական հակամարտության դեպքում Ռուսաստանը 20 օրից ավելի չի դիմանա»,- ի՞նչ եք կարծում՝ ո՞վ է այսպես ասում՝ ԱՄՆ Պաշտպանության նախարարության ավագ վերլուծաբան, փոխգնդապետ Դևիդ Ջուբերգը։ «Газета.Uа» թերթին տված հարցազրույցում (ուշադրություն դարձրեք դոմենին) փոխգնդապետը վկայակոչում է ՆԱՏՕ-ի բյուջեի տասնապատիկ գերազանցությունը ՌԴ ռազմական բյուջեի հանդեպ։ «Պենտագոնը և դաշինքի հրամանատարությունը ռազմական գործողությունների պլաններ ունեն աշխարհի բոլոր երկրների դեմ,- անկեղծացել է վերլուծաբանը,- առաջին հերթին ընդդեմ ագրեսիվ և անկայուն երկրների»։ Ահա այդպես։ Տեսե՛ք՝ ո՞վ պատրաստի պլաններ ունի, և ո՞վ է ագրեսիվ։ Անկայուն Ռուսաստանի մասին պարզապես ասելիք չկա, սա ինչ-որ նոր, հավանաբար, միայն փոխգնդապետին հայտնի երևույթ է։ Գուցե Ջուբերգը պարզապես առաջ է ընկնում՝ նկատի ունենալով, որ սկզբում անհրաժեշտ է գրագետ ձևով ագրեսիայի դրդել Ռուսաստանին, հետո ապակայունացնել, այդ ժամանակ հաստատ այդ երկիրը կհամապատասխանի թշնամու նրա բնորոշմանը։Հաջորդ մեջբերումը՝ RT-ին արված հղմամբ, կատարում եմ ամբողջությամբ, որպեսզի հնարավորություն ունենաք լիովին ճաշակելու վերլուծաբանի մտքի թռիչքը. «Եթե Մոսկվան կիրառի միջուկային հրթիռներ, ապա դրանց առավելագույնը կեսը կթռչի, իսկ մյուսներին կորսա հակահրթիռային պաշտպանության գլոբալ համակարգը։ Միակ բանը, ինչը վտանգավոր է, Եվրոպայի և ԱՄՆ ափերի մոտ գտնվող սուզանավերի միջուկային հրթիռներն են։ Բայց այս պարագայում ևս մենք կարծում ենք, որ կկարողանանք որսալ բոլոր հարվածները»։ Հետո շատ ավելի զվարճալի է. «ՆԱՏՕ-ի պատասխանը կլինի հետևյալը։ Սկզբում ռադարների համար անտեսանելի Stealth ռմբակոծիչները կոչնչացնեն բոլոր ռազմական օբյեկտները և գործարանները։ Հետո էլեկտրամագնիսական անօդաչու թռչող սարքերն իմպուլսի օգնությամբ կանջատեն ողջ էլեկտրոնիկան Ռուսաստանի բոլոր խոշոր քաղաքներում։ Այդ պահի դրությամբ ՌԴ ռազմաքաղաքական ողջ ղեկավարությունը երկրի սահմաններից դուրս կլինի։ Դրանից հետո ցանկացած մարտական գործողություն Ռուսաստանի համար անհնար կդառնա։ Մինչև ՌԴ լիակատար կապիտուլյացիան՝ հակամարտության 10-20-րդ օրը, ոչ ոք ՆԱՏՕ-ի ոչ մի զինվոր չի տեսնի։ Դրանից հետո մենք կստանձնենք երկրի ղեկավարությունը՝ մինչև Ռուսաստանի ժողովրդավարական կառավարության ընտրությունը»։ Կեցցե՛ս, հա՜։ Նման թրիլերից քիչ է մնում շունչդ կտրվի։ Անգամ դժվարանում եմ մեկնաբանել այս բարբաջանքը։ Շարունակ մի բան է ուշադրություն գրավում. չգիտես ինչու Նահանգները մշտապես իր ռազմաշունչ ախորժակին միահյուսում են Եվրոպային՝ ՆԱՏՕ-ի տեսքով։ Հետաքրքիր է՝ ինչո՞ւ են այդքան վստահ, թե եվրոպացիները վառվում են իրենց քթի տակ միջուկային գերտերության հետ պատերազմ սանձազերծելու ցանկությամբ։ Ինձ, չգիտես ինչու, թվում է, թե ամբողջ դաշինքից ամերիկացիներին այս արկածախնդրության մեջ կաջակցի միայն Մեծ Բրիտանիան։ Անգամ լեհերն ու մերձբալթները, իրենց ողջ մարտնչող հռետորաբանությամբ հանդերձ, հազիվ թե ցանկանան խաղալ ճակատագրի հետ։ Բա որ հանկարծ ավագ վերլուծաբանը մի երկու հարյուր մարտագլխիկով սխալված լինի իր հաշվարկներում, բա որ հանկարծ բոլորը թռչեն. Իսկ եթե մի երկու հարյուրն էլ աչքից բաց թողած լինեն։ Հետաքրքրական է նաև, որ փոխգնդապետը բացառում է հանկարծակի հարվածի գործոնը, ինչը, թերևս, վկայում է այն մասին, որ նա լիովին համոզված է, թե ով է սկսելու առաջինը։ Դե, նա ավելի լավ գիտի։ Մի նրբություն էլ պարզ չի. ամերիկյան ռմբակոծություններն ուղիղ 10 օր շարունակվելո՞ւ են, թե՞ մեկ օրում, ասենք՝ դեկտեմբերի 31-ին, հարցը կլուծեն, ինչպես և հարկն է, իսկ ռուսաստանցիներն ամանորյա հանգստից ուշքի կգան տասներորդ օրը և կհասկանան, որ ըստ սցենարի՝ ժամանակն է, որ անձնատուր լինեն։ Ինչ-որ մեկն ինչ-որ բան լսե՞լ է Լիբիայում, Իրաքում, Սիրիայում, Աֆղանստանում ոչ թե 10, այլ գոնե 1010-րդ օրը ամերիկացիների կողմից ձևավորված ժողովրդավարական կառավարությունների մասին։Այս ամենը պարզապես զվարճալի կլիներ, եթե մտահոգիչ չլիներ գիտակցումն այն բանի, որ Սպիտակ տանը քաղաքականությունը մշակում են այդ թվում նաև Պենտագոնի զեկույցների հիման վրա, իսկ դրանք, պարզվում է, գրում են նման պարանոիկները։ Կատակ բան չէ՝ ԱՎԱԳ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆ։Պատկերացրի «նյու» ոճի ամերիկյան բլոքբասթերը. «Դևիդ, դու ոնց որ թե սխալվել ես, քո՛ մերը։ Ինչ-որ բան էնպես չի, փախանք՝ փրկենք մեր հաստ քամակները»։Մի՞թե սա չէ «ցրտահարված» պատերազմը։ 

Աշոտ Անտինյան

12.10.2016                

 


14110





Գլխավոր լուրեր