Սառը պատերազմն ավելի անվտանգ է, քան մարտերն առանց կանոնների


06-08-2017 18:10:15

«Սառը պատերազմ» բառակապակցությունը, որը կարելի է ընկալել և՛ որպես միանգամայն կոնկրետ բնորոշում, և՛ որպես խոսքի ձև, որը ժամանակի ընթացքում վերածվել է շտամպի, գրեթե մեկուկես տասնամյակ առաջ սկսեց նորից սպրդել քաղաքական գործիչների և լրագրողների բառապաշար։ Դե, իսկ վերջին 3-4 տարիներին ուղղակի համարյա թե ժամանակի ոգու գլխավոր բնութագիրն է դարձել։ Միանգամայն ակնհայտ է, որ մեկնաբանությունների արդի աչպարարությունում «սառը պատերազմ» տերմինի նախնական և հիմնարար բնորոշումը խիստ տարբերվում է այն բնութագրերից, որոնք կան մեր օրերում՝ լոկ մի բացառությամբ. սառը պատերազմը միշտ հատուկ է Ռուսաստանի և ԱՄՆ փոխհարաբերությունների նկարագրմանը և չի կիրառվում այլ պետությունների միջև քաղաքական, տնտեսական և այլ ոչ ռազմական դիմակայության վիճակը բնորոշելու համար։ Այս հարցում տարընթերցումներ չկան. ցանկացած այլ դիմակայություն, անգամ բավական ուժեղ և պատկառելի երկրների միջև, միևնույն է, չի ձգում «սառը պատերազմ» սահմանմանը համապատասխանելուն։ Եվ քանի որ գործ ունենք ունիկալ երևույթի հետ, ապա, թերևս, արժե փորձել հասկանալ եթե ոչ ամբողջը, ապա գոնե գլխավորը՝ արդյո՞ք ցանկացած ոչ թեժ պատերազմ ինքնըստինքյան սառը պատերազմ է։ Հասկանալի է՝ այդ նույն Միացյալ Նահանգների և Ռուսաստանի (որպես ԽՍՀՄ իրավահաջորդի) միջև հարաբերություններում։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ երկու տերությունների միջև երբեք պատմության մեջ ուղղակի ռազմական բախում չի եղել, ընդհակառակը, երկու անգամ պատմության մեջ նրանք հանդես են եկել որպես դաշնակիցներ քսաներորդ դարի համաշխարհային երկու պատերազմներում (թե որքան անկեղծ և ինչ մղումներով՝ այլ հարց է)։ Ուստի, համարձակ կարելի է պնդել, որ «սառը պատերազմ» տերմինը չի ծագել որպես պետությունների միջև այլ կացության բնորոշում, որը բնութագրում է անցում իր հակադրությանը։ Այսպես կոչված «թեժ պատերազմ» չի եղել, իսկ «սառը» տևել է գրեթե կես դար։ Հետևաբար, վերջինը մտահղացվել էր կամորպես դիմակայության մի ինչ-որ ձև, որը զսպում և բացառում է անցումը թեժ փուլի, կամ որպես նախնական աստիճան, որն անխուսափելիորեն տանում է դեպի իսկական թեժ պատերազմի։ Իհարկե, կա նաև երրորդը, թերևս, տարբերակներից ամենահնարավորը՝ ինչպես կստացվի։ Բանն այն է, որ սառը պատերազմն իր որոշակի նպատակներն ու խնդիրներն ունի, և եթե այս կամ այն պատճառով, իսկ գուցե նաև գործոնների ամբողջությամբ նպատակն անհասանելի է, ապա սառը պատերազմը, ըստ էության, պետք է կամ ավարտվի, կամ վերաճի թեժ ձևի։

Լարվածության մակարդակը Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև մեր օրերում այնքան բարձր է, հարաբերություններն այնքան ցածր մակարդակի են, որ, թվում էր, անհրաժեշտ է լիցքաթափում, որը մութ ամպերով ձգված երկնքում տեղի է ունենում կամ արևի հայտնվելով, կամ ահարկու ուժի ամպրոպով ու կայծակով։ Բնության մեջ, որպես կանոն, երկրորդ տարբերակն ավելի տարածված է, քան լույս ու ջերմություն բերող երկնային լուսատուի հանկարծակի հայտնվելը։ Բայց բնությունը հավասարակշռության իր օրենքներն ունի, մարդիկ՝ իրենց։ Եվ բնությունը շատ ավելի քիչ է հակվածշտկումներ մտցնել սեփական հավասարակշռության և ներդաշնակության մեջ, քան մարդը, որն իրեն համարում է այդ նույն բնության մասնիկը, բայց միշտ շատ ավելի խելացի և առաջադեմ, նշանակում է՝ իր հայեցողությամբ հավասարակշռության օրենքները սահմանելու (իսկ երբեմն էլ անգամ խախտել դրանք) իրավունքով, նորից հետաքրքրասիրության ու սեփականան սխալության մեջ վստահ լինելու և ի վերուստ տրված ամենաթողության պատճառով։ Ցավոք, «Աստված ողորմած է» պոստուլատը շատերն ընկալում են որպես ինդուլգենցիա «մոլորության» համար՝ այդ բարեհունչ բնութագրման տակ թաքցնելով իրենց նախապես արատավոր մտահղացումները։

Ուրեմն, ի՞նչ է սառը պատերազմը, և ինչպե՞ս ընկալել այն. Որպես իրողությո՞ւն, թե՞ լոկ անցանց էջ մարդկության պատմության մեջ։ Սառը պատերազմն առաջին հերթին սկզբունքների հավաքածու է, որոնք հատուկ են տերությունների միջև հարաբերություններին, այն նաև աշխարհակարգի որոշակի մոդել է ժամանակի կոնկրետ միջակայքի համար՝ 1945-ից մինչև 80-ականների վերջը։ Որպես պատմական փուլ այն հենվում էր ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև երկբևեռ դիմակայության վրա։ Ուժով և հնարավորություններով հավասար երկու տերություններն այդ ամբողջ ժամանակաընթացքում որոշում էին աշխարհում տեղի ունեցող փաստորեն ամեն ինչը։ Բայց ոչ թե համագործակցությամբ և դիրքերի համաձայնեցմամբ, այլ սուր ռազմավարական մրցակցության միջոցով, որն իր քաղաքական-գաղափարախոսական կառուցվածքներն էր բերում։ Փոխադարձ զսպմանմշակված համակարգը ոչ միայն չափավորում էր նրանցից յուրաքանչյուրի նկրտումները, այլև պարտադրվում էր նաև մնացած բոլորին՝անհրաժեշտության դեպքում։ Այն ամենից, ինչ տեղի էր ունենում անցած դարի երկրորդ կեսին, այսօր մնացել են միջուկային զսպումն ու երաշխավորված փոխադարձ ոչնչացումը։ Այս բաղադրիչը, իր ողջ վիթխարի նշանակությամբ հանդերձ, այնուամենայնիվ, բավական չէ այն ժամանակվա համակարգի նման մի բան վերականգնելու համար։ Հարցն այն է, որ անգամ եթե Մոսկվան և Վաշինգտոնը շատ ցանկանային էլ դա, ռուս-ամերիկյան հարաբերությունները մեր ժամանակներում համաշխարհային քաղաքականության առանցքը չեն հանդիսանում, որի շուրջ կառուցվում է մնացած ողջ աշխարհակարգը և որոշվում մյուս երկրների փոխհարաբերությունների բնույթը և վարքի կոդը միջազգային ու տարածաշրջանային գործընթացներում։ Եվ գերտերությունների միջև հավասարակշռությունը նույնպես պահվում է ոչ թե հնարավորությունների հավասարության (ԱՄՆ-ը քանիցս գերազանցում է Ռուսաստանը տնտեսական հզորությամբ և ռազմական ծախսերով), այլ այն բանի վրա, որ դիմակայության մեթոդները դառնում են ասիմետրիկ և իրենց բազմազանության մեջ՝ անկանխատեսելի։ Այս ամենը հակասում է ողջ աշխարհը կենտրոնացված կառավարելու տրամաբանությանը։ Վերն ասվածից ելնելով՝ «սառը պատերազմ» տերմինը մեր իրողություններում այնքան էլ չի համապատասխանում երկու տերությունների դիմակայությունը բնորոշելու համար։ Սակայն կան նաև գլոբալ դիմակայության դարաշրջանում իրավիճակի այլ բնութագրումներ, որոնք կիրառելի են նաև այժմ։ Դրանք գլխավորապես նշված նպատակներն են։ Սառը պատերազմը, ինչպես քսաներորդ դարի երկրորդ կեսին, այնպես էլ հիմա, չի նախատեսում որևէ հակամարտության կամ այս կամ այն գլոբալ խնդրի լուծում։ Սառը պատերազմի փուլում միակ խնդիրը թեժ փուլի անցման ռիսկերը նվազագույնի հասցնելն է։ Այլ խոսքով՝ դեէսկալացիան։ Եթե դեռևս 1988թ. Գորբաչովի ելույթը ՄԱԿ բարձր ամբիոնից, որը կոչ էր անում հրաժարվել սահմանազատիչ գծերից և ընդհանուր ջանքերով լուծել մարդկության առջև կանգնած գլոբալ խնդիրները, ընկալվում էր որպես իմաստազուրկ հարցադրում պարզապես այն պաճառով, որ «ողջ մարդկություն» կամ «համամարդկային խնդիրներ» հասկացությունները խիստ անորոշ էին և իրենց կոնկրետությամբ ոչ մեկին առանձնապես չէին վերաբերում, ապաարդեն մեկ-երկու տարի անց մոտեցումներն արմատապես փոխվեցին։ Համաձայնելով միավորված Գերմանիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին՝ Միխայիլ Գորբաչովը ազդարարեց, որ պատրաստ է հրաժարվել բլոկային քաղաքականությունից։ Ըստ էության, հենց այդ պահից էլ ընդունված է սառը պատերազմը համարել պատմության գիրկն անցած։ Աշխարհը երկու բևեռի (իր արբանյակներով) բաժանմանը փոխարինելու եկավ գլոբալացման դարաշրջանը (տնտեսություն, հումանիտար կապեր, առևտուր, կլիմա և այլն)։ Այնուամենայնիվ, աշխարհում այս փուլում տիրող իրավիճակը կարելի է համարձակորեն բնութագրել որպես սառը պատերազմ հիշյալ երկրորդ բնութագրիչի տեսակետից. ճգնաժամերի համատեղ դադարեցման կամ առկա խնդիրների լուծման հարցը դրված չէ։ Այն չէր էլ կարող դրվել, քանի որ արմատապես հակասում է կառավարելի քաոսի տեսության իրագործման միջոցով հեգեմոնիայի հաստատման ԱՄՆ դոկտրինին։ Լիարժեք սառը պատերազմից, սակայն, Բարաք Օբամայի վարչակազմը ջանում էր խուսափել, որքան էլ որ պարադոքսալ հնչի սա։ Անգամ այն բանից հետո, երբ համատեղ ջանքերով Սիրիայի հիմնախնդիրը կարգավորելու հնարավորությունները տապալվեցին, ԱՄՆ-ը թեև խիստ հիասթափված էր, բայց սառը պատերազմի (դասական ընկալմամբ) չդիմեց առաջին հերթին այն պատճառով, որ դա կհանգեցներ իր կողմից Մերձավոր Արևելքի վերահսկողության լիակատար կորստին։ Օբամային փոխարինելու եկավ Դոնալդ Թրամփը, որը սկզբում հույս էր ներշնչում Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման առումով։ Սակայն սեփական վարչակազմում իրեն գեներալներով շրջապատելով, հավանաբար համարելով, որ դա կօգնի պաշտպանել իր դիրքերը Կոնգրեսի և Սենատի, ինչպես նաև հետախուզական հանրության և ԶԼՄ-ների հետ առճակատման մեջ, Թրամփն այնքան հեռացավ իր նախնական օրակարգից, որ զգացողություն առաջացավ, ընդ որում՝ ոչ անհիմն, որ Սպիտակ տուն Թրամփի գալուց կեստարի հետո սառը պատերազմը իրողություն դարձավ։ Այդ տրամադրությունները հատկապես ուժեղացան այն ֆոնին, երբ ԱՄՆ նախագահը ստորագրեց խորհրդարանի ընդունած օրինագիծը հակառուսական պատժամիջոցներին օրենքի կարգավիճակ տալու մասին՝ դրանով ինքն իրեն զրկելով առանց Կոնգրեսի համաձայնության մեղմացնող շտկումներ մտցնելու իրավունքից։ Եվ այնուամենայնիվ, եթե համեմատենք այսօրվա իրավիճակը այսպես կոչված առաջին սառը պատերազմի հետ, ապա նպատակադրման տեսակետից որոշակի տարբերություն նկատվում է։ Եթե այն ժամանակ սառը պատերազմի կարևոր սկզբունքը, ինչի մասին նշվեց վերը, դարձավ պայմանավորվելու ցանկության բացակայությունը (լոկ ռիսկերի նվազեցում), ապա մեր օրերում Թրամփի քաոտիկ հայտարարությունները թույլ չեն տալիս հարյուր տոկոսանոց վստահությամբ փաստել նման ցանկության բացակայությունը։ Ռոսական կողմից փոխզիջում գտնելու վառ արտահայտված ցանկությունը, ամերիկյան նախագահի նույն ձգտումը, թող որ առայժմ միայն խոսքերով, «սառը պատերազմ» տերմինի օգտագործումը, համենայն դեպս, դարձնում են ժամանակից շուտ։ Ռուսաստանը դեմ է սառը պատերազմին, իսկ Ամերիկան առայժմ հստակ գիծ չունի (գերակշռում են կոնյունկտուրային, հաճախ ներքաղաքական հանգամանքները)։ Փաստն այն է, որ չկան այն ավանդական երկու կողմերը, որոնք կոշտ մերժում են պայմանավորվելու մտադրությունը, ուստի կարծես թե սառը պատերազմ չկա էլ։ Սրան հավելենք նաև մնացյալ խաղացողների համեմատաբար ինքնուրույն օրակարգը, և ակնհայտ է դառնում, որ սառը պատերազմը, որպես երկբևեռ աշխարհին բնորոշ ատրիբուտ, ըստ էության, լինել չի կարող։ Արդեն չկա նաև միաբևեռ աշխարհ՝ ԱՄՆ գլխավորությամբ, որը հաստատվել էր ԽՍՀՄ փլուզումից հետո։ Հաստատվել է մի ինչ-որ հետբևեռային աշխարհակարգ, որը, հասկանալի է, ոչ մի կարգ չի հաստատում և հանդիսանում է լոկ անցումային շրջան, որը տանում է եթե ոչ անմիջապես նոր աշխարհակարգի, ապա գոնե ռիսկերի նվազեցման (դեէսկալացիայի)։ Անցյալ դարի դասական սառը պատերազմի հենց այս նպատակադրումն էլ, որքան էլ տխուր լինի, դրա ավարտից չորս տասնամյակ հետո նորից ակտուալ դարձավ։

Դեռևս նախընտրական քարոզարշավի ընթացքում Դոնալդ Թրամփը զատվում էր իր նախորդների «գլոբալ առաջնորդության» քաղաքականությունից։ Կարծում ենք, դա արդյունք էր ոչ միայն միլիարդատեր գործարարի աշխարհայացքային հակումների, այլ նաև ստեղծված իրողությունների ընկալման, որոնք նախորդ վարչակազմերն ընդունել չէին ցանկանում։ Ըստ երևույթին, ԱՄՆ 45-րդ նախագահը գնաց հենց այդ ճանապարհով, բայց, ինչպես ասում են, բանը մանրամասների մեջ է։ Հրաժարվելով «գլոբալ առաջնորդությունից», որը նախատեսում է պատասխանատվություն ուրիշների համար (իհարկե, ամերիկացիների ընկալմամբ), Վաշինգտոնը գնաց երկրի հզորությունն օգտագործելու ճանապարհով զուտ սեփական շահերը պաշտպանելուն և առաջ մղելուն։ Մասշտաբները, հասկանալի է, պետք է նորից գլոբալ մնան։ Ամերիկան ամեն ինչից առաջ՝ ի հաշիվ մնացած բոլորի։ Բայց այս մարտահրավերը, ի տարբերություն նախկին իրավիճակի, նետված է ոչ թե կոնկրետ վերցված առանձին պետության, այլ բոլոր խաղացողներին միաժամանակ։ Իսկ եթե նաև հաշվի առնենք, որ աշխարհաքաղաքական հավասար մրցակցի բացակայության պատճառով, ինչպես ժամանակին ԽՍՀՄ-ն էր, նոր մարտահրավերին դիմակայելն ուժից վեր է (փոխադարձ ոչնչացման հնարավորությունը հանենք, քանի որ այդ դեպքում մնացած բոլոր գործընթացները տեղի կունենան առանց հանդիսատեսների), ապա առաջ է գալիս ջանքերը միատեղելու անհրաժեշտություն մեծ ու փոքր երկրների ինքնիշխան շահերը պաշտպանելու գործում։ Հասկանալի է, որ ընդդեմ Վաշինգտոնի ոտնձգությունների լայն համախմբում տեղի չի ունենա տարբեր պատճառներով, այդ թվում և դասական ծեր Եվրոպայի ու նրա արևելյան գործընկերների՝ Լեհաստանի հետ, միջև հակասությունների պատճառով, Մեծ Բրիտանիայի գլխավորությամբ և նրա հովանու ներքո, բայց իրավիճակային, փոփոխվող կազմով ժամանակավոր դաշինքների ստեղծումը՝ տարբեր հարցերով և ուղղություններով ԱՄՆ-ին հակազդելու գծով՝ միանգամայն իրական է, եթե չասենք՝ ժամանակի պահանջ։ Վառ օրինակներից է ԲՐԻԿՍ-ը, որը զբաղվում է դոլարի էքսպանսիաների և դրանից տոտալ կախվածության դեմ պաշտպանական ռեդուտներ կառուցելով։ Արդեն այս օրերին եվրոպական գրանդները կտրականապես են տրամադրված գազատրանսպորտային ոլորտում սեփական շահերը պաշտպանելու և Եվրոպայի էներգաանվտանգությունն ապահովելու ճանապարհների որոշման հարցում։ Բոլորը բավականաչափ ժամանակ և առիթներ են ունեցել հասկանալու, որ ԱՄՆ-ը կանգ է առնում միայն այն ժամանակ, երբ նրան դիմակայում է անհաղթահարելի կամ իր համար առնվազն վտանգավոր պատնեշ։ Մնացած բոլոր դեպքերում Վաշինգտոնը միշտ հասնում է իր նպատակներին՝ ոչ մի բանի չնայելով։ Դեռ լավ է, որ դիմակներն արդեն դեն են նետված, այնքան էլ շատ չեն խոսակցությունները ողջ աշխարհում ամերիկյան դեմոկրատիայի առաջմղման, մյուս երկրներին ու ժողովուրդներին իրենց արժեքները պարտադրելու մասին։ Ամերիկյան դեմոկրատիայի մասին վերջին ժամանակներս խոսում է միայն սենատոր Մակքեյնը, ինչն ինքնըստինքյան անվստահություն է առաջացնում ըստ Մակքեյնի դեմոկրատիայի հանդեպ։ Մյուսներըանցել են գործնական գործողությունների. իրենց շահերի պարտադրում էքստարածքային օրենքներով, սպառնալիքներով և շանտաժով, ընդ որում՝ այդ թվում և դեմոկրատիայի ու արժեքների գծով իր կողմնակիցներին։ Բանն այնտեղ է հասել, որ ըստ էության գերմանացիներին, ֆրանսիացիներին, ավստրիացիներին և մյուսներին իրենց թերթաքարային գազը եռակի թանկ պարտադրում են, իսկ ահա Կիմ Չեն Ինին չլսված ռևերանսներ են անում, թե, իբր, մենք չենք ուզում փոխել ռեժիմը և ձեր կենսակերպը, միայն թե մի նյարդայնացեք։ Եվ սա՝ այն պատճառով, որ հյուսիսկորեական դիկտատորը անպատասխանատու է,ճիշտ իր վիզավիի նման, և կարող է հրթիռներ բաց թողնել։ Հենց որ մտադրությունների լրջությունը նշվում է, նրան ուղղվող հարցերն արդեն քչանում են, թող ողջ-առողջ լինի ու կառավարի։ Իսկ թե ինչ են մտածում հարավկորեացիներն ուճապոնացիները ամերիկյան երաշխիքների հուսալիության մասին՝ Վաշինգտոնը թքած ունի, բազաները հո մնում են,նշանակում է՝ նաև կախվածությունը։

Ամփոփելով՝ ընդգծենք, որ ոչ մի սառը պատերազմ իրականում չկա, իսկ բոլոր խաղացողների կողմից մարտերն առանց կանոնների՝ սեփական տնտեսական և այլ շահերն իրականացնելու նպատակով, կարելի է անվանել ինչպես ուզես՝ սառը պատերազմ, զով պատերազմ, հազիվ տաք պատերազմ կամ մի ուրիշ բան։ Իսկ մարտերն առանց կանոնների են այն պատճառով, որ այդ կանոններն սկսել են խախտել հենց նրանք, ովքեր որպես դոմինանտ պարտավոր էին պայքարել դրանք պահպանելու համար։ Ըստ էության, նրանք պահպանում են, բայց մի փոքրիկ բացառությամբ. Կանոնները պարտավոր են պահպանել բոլորը, բացի իրենցից։ Հավանաբար, ամերիկյան բացառիկության հիման վրա։ Իսկ ընդհանրապես, Ռուսաստանի և ԱՄՆ-ի համար բավական դժվար է պայմանավորվել սկզբունքային աշխարհայացքային տարբերությունների պատճառով։ Անգամ փոխհարաբերությունների լարվածության աստիճանն է յուրաքանչյուր կողմը որոշում յուրովի։ Վաշինգտոնյան ստրատեգների գլխում այն միշտ ավելի բարձր է, հավանաբար, որովհետև Ֆարենգեյթովեն չափում։

 

 


22522





Գլխավոր լուրեր