Այն էլ՝ եթե, այն էլ՝ ոչ անմիջապես...


01-10-2016 12:13:06

ԱՄՆ քաղաքական իսթեբլիշմենթի երկյուղները նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփի հնարավոր հաղթանակի առիթով՝ քվեարկության օրվա մոտենալուն համեմատական վատ քողարկված խուճապի են վերածվում, իսկ նրա առանձին ներկայացուցիչներ պարզապես հունից դուրս են գալիս՝ բացահայտ հիստերիկայի մեջ ընկնելով։ Ընդ որում՝ հետաքրքիր է, որ թեև Թրամփը պաշտոնապես համարվում է ԱՄՆ նախագահի թեկնածու Հանրապետական կուսակցությունից, սակայն կուսակիցների մեջ նույնպես այնքան էլ շատ չեն ազդեցիկ քաղաքական գործիչները, որոնք կցանկանային ինքնատիպ միլիարդատիրոջը տեսնել Օվալաձև աշխատասենյակում։ Նրանց համար, որքան էլ տարօրինակ հնչի, Հիլարի Քլինթոնն անհամեմատ ավելի նախընտրելի թեկնածու է։ Բանը միայն Քլինթոնի հանդեպ համակրանքը չէ և ոչ էլ նույնիսկ Թրամփի անձի հանդեպ հակակրանքը։ Իսթեբլիշմենթին հունից հանում է այն փաստը, որ Թրամփը մարտահրավեր է նետել կայացած համակարգին, խաղում է առանց կանոնների և կոտրում է կարծրատիպերը։ Հանրապետականների համար դա անթույլատրելի հանդգնություն է, դեմոկրատների համար՝ վտանգավոր նախադեպ։ Ահա գլխավոր սպառնալիքը տոհմիկ սենատորների և կոնգրեսականների` աշխարհում ամենաժողովրդավարական երկրում։ Ժողովրդավարությունը Վաշինգտոնում կառավարող էլիտայի համար արդեն  երկու տասնյակ տարի է, ինչ արտահանման ապրանք է, և որպեսզի այդ ապրանքն իր արժանի տեղը զբաղեցնի ԱՄՆ սահմաներից դուրս գտնվող «վաճառասեղաններին», դրա առաջմղումն ուղեկցվում է բոլոր հայտնի մարքեթինգային քայլերով. ենթակառուցվածք, լոգիստիկա, գովազդային աջակցություն, սպառողունակության բարձրացմանն ուղղված վարկավորում և այլն։ Իսկ ներքին շուկայի համար շարքային ամերիկացին ժողովրդավարությունն ու  նրա բոլոր հրապույրները վայելում է հիմնականում մունիցիպալիտետի, պարբերաբար՝ նահանգի մակարդակով։ Դրանից անդին, համապետական գործերում ամեն բան վճռում են արդեն լուրջ մարդիկ։ 
Ներկայիս նախագահական մրցավազքում այնպես է ստացվել, որ Քլինթոնը մարմնավորում է Վաշինգտոնի կոշտ դիրքորոշումն արտաքին քաղաքական հարցերում և, առաջին հերթին, Ռուսաստանի հանդեպ, իսկ Թրամփը հանդես է եկել մի շարք հայտարարություններով` Մոսկվայի հետ հարաբերությունները կարգավորելու և կառուցողական համագործակցություն վարելու անհրաժեշտության մասին։ Ընդհանրապես, փորձագետներն ու լրագրողները վաղուց են նկատել, որ Ռուսաստանի թեման ԱՄՆ-ում նախագահական քարոզարշավի ընթացքում անհարկի մեծ տեղ է զբաղեցնում։ Այդ խաղաթուղթն առանձնապես խաղարկում է Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբը, ինչը, նրանց կարծիքով, միավորներ է բերում դեմոկրատներին։ Որ հակառուսական հռետորաբանությունն ամեն շաբաթ էլ ավելի է ուժգնանում, միանգամայն կարող է լինել վկայությունն այն բանի, որ Քլինթոնի թիմում միանշանակ վստահություն չկա ընտրություններում հաղթանակի հասնելու առումով։ Ըստ էության, հարցումներն էլ են վկայում, որ թեկնածուների վարկանիշների միջև տարբերությունը կրճատվել է՝ հասնելով նվազագույնի։ 
Այնուամենայնիվ, մի բան է հռետորաբանությունը, բոլորովին այլ բան՝ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբիի հիստերիկան, որը շաբաթվա կեսին գոհարներ էր շաղ տվել, որոնք ոչ մի ընդհանուր բան չունեն դիվանագիտության և նույնիսկ պատշաճ  վարվելաձևի հետ։ Նախկին զինվորական,  այժմ՝ պետդեպարտամենտի խոսնակ Քիրբին հայտարարել է, որ եթե Մոսկվայի և Վաշինգտոնի բանակցությունները Սիրիայի վերաբերյալ դադարեցվեն, ապա ռուսական քաղաքներում ահաբեկչական գործողություններ կկատարվեն, ինչպես նաև կավելանա Սիրիայում ՌԴ սպանված զինվորականների և խոցված ինքնաթիռների թվաքանակը։ Աննախադեպ ոչ քաղաքակիրթ հայտարարություն, որը Մոսկվայում, հասկանալի է, վրդովմունք և կոշտ հակադարձում է առաջ բերել։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան, ի պատասխան ամերիկյան գործընկերոջ խոսքերի, ասել է, թե նման սպառնալիքները Ռուսաստանի հասցեին ավելի շատ նման են ահաբեկիչներին «քսի տալու» հրահանգի։ Բավական կոշտ պատասխաններով են հանդես եկել նաև ՌԴ պաշտպանության նախարարությունը, քաղաքական գործիչներն ու փարձագետները։ Թերևս, Մոսկվայի նման արձագանքն էլ ստիպել է պետդեպարտամենտին ընկրկել։ Ջոն Քիրբին հերթական ճեպազրույցի ժամանակ լրագրողներին ասել է, թե չի սպառնացել Ռուսաստանին Սիրիայի շուրջ բանակցություններում Մոսկվայի անզիջող դիրքորոշման համար։ Իհարկե, բառերի անհաջող կույտից դժվար է գնահատել ասվածի համար ափսոսելու աստիճանը։ Իբր, նկատի է ունեցել այն, թե որքան ավելի մեծ է լարվածությունը ՍԱՀ-ում, այնքան բարձր է կորուստների վտանգը, և դա վաղուց հայտնի փաստ է։ Մինչդեռ, ինչպես տեղեկացնում է «Իզվեստիան»՝ հղում կատարելով ռազմադիվանագիտական շրջանակներում ունեցած սեփական աղբյուրին, ի պատասխան ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցչի՝ ՌԴ տարածքում հնարավոր ահաբեկչական գործողությունների մասին խոսքերի, Մոսկվան Սիրիա կուղարկի լրացուցիչ ինքնաթիռներ։ «Ներկա պահին Սիրիա են ուղարկվել միայն Су-24 և Су-34 հավելյալ ռմբակոծիչներ, իսկ Су-25-երը դեռևս մնում են ռեզերվում,  ռուսական տարածքում։ Անհրաժեշտության դեպքում ՕՏՈւ խմբավորումը կհամալրվի 2-3 օրում։ Су-25 գրոհայինները, որոնք նախատեսված է ուղարկել Հմեյմիմ բազա, արդեն գնդերի են բաժանվել և պատրաստ են թռչել, դրանց անձնակազմերը հրամանատարությունից հրաման ստանալուն սպասելու ռեժիմում են»,- աղբյուրի խոսքերը մեջբերում է «Իզվեստիան»։ Թերևս, իմաստ չունի պարզել այս տեղեկատվության արժանահավատությունն այն առումով, որ Սիրիայի տարածքում տեղակայված ՕՏՈւ ուժերն առանց այդ էլ բավական պատկառազդու հզորություն են ներկայացնում, իսկ հաշված ժամերի ընթացքում որքան ասես օժանդակող հավելյալ ուժ ուղարկելու հնարավորությունը Ռուսաստանն ապացուցել է ուղիղ մեկ տարի առաջ։ Ըստ էության, այդ տարեթվի կապակցությամբ կուզենայինք ահաբեկչության դեմ պայքարում միջազգային ուժերի կոնսոլիդացիայի անհրաժեշտության վրա հրավիրել բոլորի ուշադրությունը։ Ցավալի է, բայց նման բան առհասարակ չկա։ Եվ եթե նման կոնսոլիդացիան կայանար, Սիրիայում ՌԴ ՕՏՈւ գործողությունն սկսելու տարելիցը նշելու առիթ չէր լինի, ամեն բան կավարտվեր շատ ավելի վաղ։ Բայց այդպես չեղավ և, ամենայն հավանականությամբ, չի էլ լինի։ 
Պատճառների և այս խնդրում ներգրավված համաշխարհային ու տարածաշրջանային մի շարք տերությունների շահերի տարբերության մասին բազմիցս է գրվել և խոսվել։ Ընթանում է իսկական պատերազմ տերությունների միջև, որի գործողությունների դաշտում յուրաքանչյուրն իր արաբն ունի։ Ահա և յուրային արաբները  սպանում են ո՛չ ոչ յուրային արաբներին, և սպանելու են, վախենամ՝ դեռ տարիներ, քանի դեռ նրանց ֆինանսավորում են, վարժեցնում և սպառազինում։ Ամերիկյան քաղաքական գործիչների մտահղացմամբ՝ միասնական Սիրիան ինքնին ավտորիտար է ցանկացած պարագայում, իսկ ահա նրա մի քանի բեկորները կարող են միանգամայն ժողովրդավարական լինել, անկախ անգամ նրանից, թե ում վերահսկողության տակ դրանք կհայտնվեն։ Դեռ լավ է,  չեն հասել այնտեղ, որպեսզի այս հանճարեղ պլանն անվանեն Սիրիայի Արաբական Հանրապետության դաշնայնացում։ Թեև, ի՞նչ իմանաս, երեկոն դեռ հեռու է։ Իհարկե, մի փխրուն հույս կա, որ իսկական քաղաքական կարգավորումը Սիրիայում կարող է սկսվել, բայց միայն ԱՄՆ նախագահի ընտրություններից հետո։ Այն էլ՝ եթե, այն էլ՝ ոչ անմիջապես...
Աշոտ Անտինյան

30.09.2016                        

 

 

ԱՄՆ քաղաքական իսթեբլիշմենթի երկյուղները նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփի հնարավոր հաղթանակի առիթով՝ քվեարկության օրվա մոտենալուն համեմատական վատ քողարկված խուճապի են վերածվում, իսկ նրա առանձին ներկայացուցիչներ պարզապես հունից դուրս են գալիս՝ բացահայտ հիստերիկայի մեջ ընկնելով։ Ընդ որում՝ հետաքրքիր է, որ թեև Թրամփը պաշտոնապես համարվում է ԱՄՆ նախագահի թեկնածու Հանրապետական կուսակցությունից, սակայն կուսակիցների մեջ նույնպես այնքան էլ շատ չեն ազդեցիկ քաղաքական գործիչները, որոնք կցանկանային ինքնատիպ միլիարդատիրոջը տեսնել Օվալաձև աշխատասենյակում։ Նրանց համար, որքան էլ տարօրինակ հնչի, Հիլարի Քլինթոնն անհամեմատ ավելի նախընտրելի թեկնածու է։ Բանը միայն Քլինթոնի հանդեպ համակրանքը չէ և ոչ էլ նույնիսկ Թրամփի անձի հանդեպ հակակրանքը։ Իսթեբլիշմենթին հունից հանում է այն փաստը, որ Թրամփը մարտահրավեր է նետել կայացած համակարգին, խաղում է առանց կանոնների և կոտրում է կարծրատիպերը։ Հանրապետականների համար դա անթույլատրելի հանդգնություն է, դեմոկրատների համար՝ վտանգավոր նախադեպ։ Ահա գլխավոր սպառնալիքը տոհմիկ սենատորների և կոնգրեսականների` աշխարհում ամենաժողովրդավարական երկրում։ Ժողովրդավարությունը Վաշինգտոնում կառավարող էլիտայի համար արդեն  երկու տասնյակ տարի է, ինչ արտահանման ապրանք է, և որպեսզի այդ ապրանքն իր արժանի տեղը զբաղեցնի ԱՄՆ սահմաներից դուրս գտնվող «վաճառասեղաններին», դրա առաջմղումն ուղեկցվում է բոլոր հայտնի մարքեթինգային քայլերով. ենթակառուցվածք, լոգիստիկա, գովազդային աջակցություն, սպառողունակության բարձրացմանն ուղղված վարկավորում և այլն։ Իսկ ներքին շուկայի համար շարքային ամերիկացին ժողովրդավարությունն ու  նրա բոլոր հրապույրները վայելում է հիմնականում մունիցիպալիտետի, պարբերաբար՝ նահանգի մակարդակով։ Դրանից անդին, համապետական գործերում ամեն բան վճռում են արդեն լուրջ մարդիկ։ Ներկայիս նախագահական մրցավազքում այնպես է ստացվել, որ Քլինթոնը մարմնավորում է Վաշինգտոնի կոշտ դիրքորոշումն արտաքին քաղաքական հարցերում և, առաջին հերթին, Ռուսաստանի հանդեպ, իսկ Թրամփը հանդես է եկել մի շարք հայտարարություններով` Մոսկվայի հետ հարաբերությունները կարգավորելու և կառուցողական համագործակցություն վարելու անհրաժեշտության մասին։ Ընդհանրապես, փորձագետներն ու լրագրողները վաղուց են նկատել, որ Ռուսաստանի թեման ԱՄՆ-ում նախագահական քարոզարշավի ընթացքում անհարկի մեծ տեղ է զբաղեցնում։ Այդ խաղաթուղթն առանձնապես խաղարկում է Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբը, ինչը, նրանց կարծիքով, միավորներ է բերում դեմոկրատներին։ Որ հակառուսական հռետորաբանությունն ամեն շաբաթ էլ ավելի է ուժգնանում, միանգամայն կարող է լինել վկայությունն այն բանի, որ Քլինթոնի թիմում միանշանակ վստահություն չկա ընտրություններում հաղթանակի հասնելու առումով։ Ըստ էության, հարցումներն էլ են վկայում, որ թեկնածուների վարկանիշների միջև տարբերությունը կրճատվել է՝ հասնելով նվազագույնի։ Այնուամենայնիվ, մի բան է հռետորաբանությունը, բոլորովին այլ բան՝ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբիի հիստերիկան, որը շաբաթվա կեսին գոհարներ էր շաղ տվել, որոնք ոչ մի ընդհանուր բան չունեն դիվանագիտության և նույնիսկ պատշաճ  վարվելաձևի հետ։ Նախկին զինվորական,  այժմ՝ պետդեպարտամենտի խոսնակ Քիրբին հայտարարել է, որ եթե Մոսկվայի և Վաշինգտոնի բանակցությունները Սիրիայի վերաբերյալ դադարեցվեն, ապա ռուսական քաղաքներում ահաբեկչական գործողություններ կկատարվեն, ինչպես նաև կավելանա Սիրիայում ՌԴ սպանված զինվորականների և խոցված ինքնաթիռների թվաքանակը։ Աննախադեպ ոչ քաղաքակիրթ հայտարարություն, որը Մոսկվայում, հասկանալի է, վրդովմունք և կոշտ հակադարձում է առաջ բերել։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան, ի պատասխան ամերիկյան գործընկերոջ խոսքերի, ասել է, թե նման սպառնալիքները Ռուսաստանի հասցեին ավելի շատ նման են ահաբեկիչներին «քսի տալու» հրահանգի։ Բավական կոշտ պատասխաններով են հանդես եկել նաև ՌԴ պաշտպանության նախարարությունը, քաղաքական գործիչներն ու փարձագետները։ Թերևս, Մոսկվայի նման արձագանքն էլ ստիպել է պետդեպարտամենտին ընկրկել։ Ջոն Քիրբին հերթական ճեպազրույցի ժամանակ լրագրողներին ասել է, թե չի սպառնացել Ռուսաստանին Սիրիայի շուրջ բանակցություններում Մոսկվայի անզիջող դիրքորոշման համար։ Իհարկե, բառերի անհաջող կույտից դժվար է գնահատել ասվածի համար ափսոսելու աստիճանը։ Իբր, նկատի է ունեցել այն, թե որքան ավելի մեծ է լարվածությունը ՍԱՀ-ում, այնքան բարձր է կորուստների վտանգը, և դա վաղուց հայտնի փաստ է։ Մինչդեռ, ինչպես տեղեկացնում է «Իզվեստիան»՝ հղում կատարելով ռազմադիվանագիտական շրջանակներում ունեցած սեփական աղբյուրին, ի պատասխան ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցչի՝ ՌԴ տարածքում հնարավոր ահաբեկչական գործողությունների մասին խոսքերի, Մոսկվան Սիրիա կուղարկի լրացուցիչ ինքնաթիռներ։ «Ներկա պահին Սիրիա են ուղարկվել միայն Су-24 և Су-34 հավելյալ ռմբակոծիչներ, իսկ Су-25-երը դեռևս մնում են ռեզերվում,  ռուսական տարածքում։ Անհրաժեշտության դեպքում ՕՏՈւ խմբավորումը կհամալրվի 2-3 օրում։ Су-25 գրոհայինները, որոնք նախատեսված է ուղարկել Հմեյմիմ բազա, արդեն գնդերի են բաժանվել և պատրաստ են թռչել, դրանց անձնակազմերը հրամանատարությունից հրաման ստանալուն սպասելու ռեժիմում են»,- աղբյուրի խոսքերը մեջբերում է «Իզվեստիան»։ Թերևս, իմաստ չունի պարզել այս տեղեկատվության արժանահավատությունն այն առումով, որ Սիրիայի տարածքում տեղակայված ՕՏՈւ ուժերն առանց այդ էլ բավական պատկառազդու հզորություն են ներկայացնում, իսկ հաշված ժամերի ընթացքում որքան ասես օժանդակող հավելյալ ուժ ուղարկելու հնարավորությունը Ռուսաստանն ապացուցել է ուղիղ մեկ տարի առաջ։ Ըստ էության, այդ տարեթվի կապակցությամբ կուզենայինք ահաբեկչության դեմ պայքարում միջազգային ուժերի կոնսոլիդացիայի անհրաժեշտության վրա հրավիրել բոլորի ուշադրությունը։ Ցավալի է, բայց նման բան առհասարակ չկա։ Եվ եթե նման կոնսոլիդացիան կայանար, Սիրիայում ՌԴ ՕՏՈւ գործողությունն սկսելու տարելիցը նշելու առիթ չէր լինի, ամեն բան կավարտվեր շատ ավելի վաղ։ Բայց այդպես չեղավ և, ամենայն հավանականությամբ, չի էլ լինի։ Պատճառների և այս խնդրում ներգրավված համաշխարհային ու տարածաշրջանային մի շարք տերությունների շահերի տարբերության մասին բազմիցս է գրվել և խոսվել։ Ընթանում է իսկական պատերազմ տերությունների միջև, որի գործողությունների դաշտում յուրաքանչյուրն իր արաբն ունի։ Ահա և յուրային արաբները  սպանում են ո՛չ ոչ յուրային արաբներին, և սպանելու են, վախենամ՝ դեռ տարիներ, քանի դեռ նրանց ֆինանսավորում են, վարժեցնում և սպառազինում։ Ամերիկյան քաղաքական գործիչների մտահղացմամբ՝ միասնական Սիրիան ինքնին ավտորիտար է ցանկացած պարագայում, իսկ ահա նրա մի քանի բեկորները կարող են միանգամայն ժողովրդավարական լինել, անկախ անգամ նրանից, թե ում վերահսկողության տակ դրանք կհայտնվեն։ Դեռ լավ է,  չեն հասել այնտեղ, որպեսզի այս հանճարեղ պլանն անվանեն Սիրիայի Արաբական Հանրապետության դաշնայնացում։ Թեև, ի՞նչ իմանաս, երեկոն դեռ հեռու է։ Իհարկե, մի փխրուն հույս կա, որ իսկական քաղաքական կարգավորումը Սիրիայում կարող է սկսվել, բայց միայն ԱՄՆ նախագահի ընտրություններից հետո։ Այն էլ՝ եթե, այն էլ՝ ոչ անմիջապես...

Աշոտ Անտինյան

30.09.2016                        


65331





Գլխավոր լուրեր