Բակո Սահակյանի մոտ քննարկվել են կրթական ծրագրերը


07-12-2017 18:45:27

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 7-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված կրթական մի շարք ծրագրերի իրականացմանը:

Աշխատանքների ընթացքի մասին տեղեկություններ է հաղորդել կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ նախանշված ծրագրերի հաջող իրականացման համար անհրաժեշտ է համակարգված աշխատանք օրենսդիր եւ գործադիր թեւերի միջեւ, ինչպես նաեւ սերտ համագործակցություն Մայր Հայաստանի եւ սփյուռքի հետ:

 

 


1072





Գլխավոր լուրեր