Նալբանդյան. ՍԾՏՀԿ ԽՎ սկբունքներին հակառակ գործելու որոշ փորձեր հարված են հասցնում կառույցի հեղինակությանը


04-12-2017 15:53:05

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդիսին:

Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիոն գործընթացները և, հենց այդ սկզբունքով առաջնորդվելով, ակտիվորեն մասնակցում է ՍԾՏՀԿ շրջանակներում ընթացող բազմաոլորտ համագործակցությանը:

Զրուցակիցներն անդրադարձել են Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի առաջիկա նախագահությանը և դրա առաջնահերթություններին։

Էդվարդ Նալբանդյանը և Մայքլ Քրիստիդիսը քննարկել են ՍԾՏՀԿ շրջանակներում փոխգործակցության առաջնային ուղղություններին, կազմակերպության բարեփոխումներին առնչվող հարցեր:

Նախարար Նալբանդյանը նշել է, որ ՍԾՏՀԿ Խորհրդարանական վեհաժողովի շրջանականերում կազմակերպության կանոնդադրությանը և սկբունքներին հակառակ գործելու որոշ փորձեր վնասակար են և հարված են հասցնում կառույցի հեղինակությանը։

 


2334





Գլխավոր լուրեր