Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել


29-11-2017 23:56:26

Համաձայն «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ԼՂՀ օրենքի և Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր տեղի համալրման համար մրցույթի անցկացման կարգի` Խորհրդի անդամի երկու թափուր տեղերի համալրման համար 2017 թվականի նոյեմբերի 28-ին հայտարարված մրցույթին մասնակցելու համար դիմել են երեք թեկնածուներ`

Արթուր Վեսմիրի Ներսիսյանը՝ «Հանրային հեռուստառադիոընկերություն» ՓԲԸ գործադիր տնօրեն,

Նվարդ Անդրանիկի Ալեքսանյանը՝ Հանրային ռադիոյի գլխավոր խմբագիր,

Սուրեն Ազատի Միրզոյանը՝ «Արցախկապ» ՓԲԸ նախկին տնօրեն¸ ներկայումս չի աշխատում:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

2017 թվականի նոյեմբերի 28-ին անցկացված մրցույթում հանձնաժողովը Արթուր Ներսիսյանին և Նվարդ Ալեքսանյանին հաղթողներ է ճանաչել և, հիմք ընդունելով վերոհիշյալ օրենքն ու կարգը, իր կատարած ընտրության վերաբերյալ գրավոր հիմնավորում է ներկայացրել Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանին` մրցույթում հաղթած թեկնածուներին Խորհրդի անդամ նշանակելու համար:

Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 29-ին հրամանագիր է ստորագրել Արթուր Ներսիսյանին և Նվարդ Ալեքսանյանին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներ նշանակելու մասին:


3129





Գլխավոր լուրեր