ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակության հետ


29-11-2017 21:12:17

Նոյեմբերի 29-ին ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Շլիկի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան էր ժամանել ապրիլի 2-ի ՀՀ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության վերջնական զեկույցի առաջարկների եւ հետագա համագործակցության հեռանկարների քննարկման նպատակով:

ԱԳ նախարարի տեղակալն արժեւորել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության դերն ընտրությունների դիտարկման ընթացքում եւ գոհունակությամբ արձանագրել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ տարբեր ոլորտներում հաստատված համագործակցային հարաբերությունները:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակությունն իր հերթին դրական գնահատեց ընտրությունների ոլորտում ՀՀ ձեռքբերումները՝ կարեւորելով դրանք ամրապնդելու անհրաժեշտությունը:


2120





Գլխավոր լուրեր