Արմեն Գևորգյանը նշանակվել է Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ


29-11-2017 19:52:46

Հայաստանի նախագահի հրամանագրով Արմեն Գևորգյանը նշանակվել է Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ:

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը` ո ր ո շ ու մ ե մ.

Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամ` վեց տարի պաշտոնավարման ժամկետով», - նշված է հրամանագրում, տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:


2023





Գլխավոր լուրեր