Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի նախագահին


24-11-2017 22:41:30

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին՝ Հյուսիսային Սինայի Բար էլ-Աբդ քաղաքի էր-Ռաուդա մզկիթում ահաբեկչական հարձակման կապակցությամբ, որը հարյուրավոր անմեղ մարդկանց կյանք է խլել։

«Հայաստանը խստագույնս դատապարտում է այդ անմարդկային արարքը եւ իր զորակցությունը վերահաստատում բարեկամ Եգիպտոսին՝ ահաբեկչության դեմ նրա մղած պայքարում։

Այս դժվարին պահին իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Ձեզ, Եգիպտոսի բարեկամ ժողովրդին եւ զոհվածների հարազատներին՝ մաղթելով տոկունություն եւ ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,-ասված է Հանրապետության Նախագահի ցավակցական հեռագրում։


1173





Գլխավոր լուրեր