Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում


16-10-2017 17:10:44

Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում, Twitter –ի իր էջում գրել է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը։

Ինչպես հայտնում է Հայաստանի նախագահի մամուլի ծառայությունը, բանակցություններն անցնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ:

Հանդիպմանը ներկա են երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը։

Հանդիպումից հետո նախատեսվում է նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը:


898





Գլխավոր լուրեր