Էյֆելյան աշտարակի լույսերը կմարեն՝ ի հիշատակ Սոմալիում ահաբեկչության զոհերի


16-10-2017 16:57:23

Փարիզում երեքշաբթի գիշերը Էյֆելյան աշտարակի լույսերը կմարեն ի հիշատակ Սոմալիում ահաբեկչության զոհերի: Այս մասին հայտնել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այսօր կեսգիշերին մենք կմարենք Էյֆելյան աշտարակի լույսերը ի հիշատակ Մոգադիշոյում ահաբեկչության զոհերի: Մենք միանում ենք»,- իր Twitter-ում նշել է քաղաքապետը:

Շաբաթ օրը պայթուցիկով լցոնված բեռնատարը պայթել էր Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի ամենաաշխույժ փողոցներից մեկում: Վերջին տեղեկություններով՝ պայթյունի հետեւանքով առնվազն 300 մարդ է զոհվել, եւս մոտ 300-ը վնասվածքներ է ստացել:


1708





Գլխավոր լուրեր