Փոստային առաքանիների փոխադրման գործընթացն իրականացվում է ավտոմատացված համակարգով. ՊԵԿ


16-10-2017 12:41:55

«Միջազգային փոստային և սուրհանդակ կապի ծառայությունների մաքսային հաշվառման» համակարգին արդեն ինտեգրվել են բոլոր փոստային և սուրհանդակ ծառայությունները, տեղեկացնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ավտոմատացված համակարգում առաքանու վերաբերյալ անհրաժեշտ տվյալների մուտքագրումն իրականացվում է առանց քաղաքացիների մասնակցության` էլեկտրոնային եղանակով: Նախկինում առաքանիների հայտարարագրումն իրականացվում էր բացառապես մաքսատանը և հարկերի վճարման անհրաժեշտության դեպքում քաղաքացին հաճախ Հայաստանի տարբեր մարզերից ստիպված էր լինում գալ Երևան՝ մաքսային ձևակերպումներ իրականացնելու, ինչը ժամանակատար և ծախսատար գործընթաց էր:

Նման ընթացակարգը խոչընդոտում էր նաև փոստային փոխադրումների ծավալների աճին և ՀՀ-ում էլեկտրոնային առևտրի զարգացմանը: Այսօր քաղաքացին հարկերի վճարման անհրաժեշտության դեպքում, դրանք վճարում և առաքանին ստանում է մոտակա փոստային մասնաճյուղից:

Մաքսային հսկողության իրականացման տեսանկյունից համակարգը հնարավորություն է տալիս ավտոմատացված եղանակով վարել առաքանիների ամբողջական հաշվառում, դրանց նկատմամբ իրականացնել անհրաժեշտ վերահսկողություն, ապահովել հաշվետվությունների ավտոմատ ձևավորում, կիրառել տվյալների վերլուծության գործիքներ և իրականացնել ռիսկերի գնահատում:


594





Գլխավոր լուրեր