Արփինե Հովհաննիսյան․ ԵԺԿ խմբի ղեկավար Աքսել Ֆիշերը հրաժարական է ներկայացրել


12-10-2017 16:14:23

Եվրոպայի ժողովրդական կուսակցության խմբի ղեկավար Աքսել Ֆիշերը հրաժարական է ներկայացրել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:

«Այսօր առավոտյան Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում տեղի է ունեցել ԵԺԿ խմբի արտահերթ նիստը, որի ժամանակ հրաժարական է ներկայացրել ԵԺԿ խմբի ղեկավար Աքսել Ֆիշերը։ Ֆիշերի հրաժարականի պատճառը եղել է դեռևս նախօրեին խմբում տեղի ունեցած իրադարձությունները»,- գրել է Արփինե Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ նախագահի ընտրություններում առաջադրվել էին 2 թեկնածուներ ԵԺԿ խմբից՝ Կիպրոսի ներկայացուցիչ Ստելլա Կիրիակիդեսն ու Լիտվան ներկայացնող Էմանուելիս Զինգերիսը: Նախօրեին ԵԺԿ խմբում քվեարկության էր դրվել այն հարցը, թե քաղաքական խմբերը խախտել են պայմանավորվածությունը, որ պետք է քվեարկել խմբի կողմից ներկայացված թեկնածուի օգտին, ի դեպ, Զինգերիսը ստացել էր 5 քվել ավել խմբում տեղի ունեցած քվեարկության ժամանակ: Ֆիշերի նպատակն է եղել՝ արձանագրել, որ խախտում է տեղի ունեցել, ինչից հետո հունվարին կկարողանար առաջադրվել որպես ԵԽԽՎ նախագահի թեկնածու: Քննարկման ընթացքում պարզ է դարձել, որ կանոնները չեն խախտվել, ինչից հետո Ֆիշերը հրաժարական է ներկայացրել:


628





Գլխավոր լուրեր