Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը ստորագրել է անկախության հռչակագիրը


11-10-2017 14:48:35

Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը և ինքնավարության այլ ղեկավարներ երեքշաբթի երեկոյան ստորագրել են փաստաթուղթ՝ Իսպանիայից տարածաշրջանի անկախության հռչակման մասին, սակայն այն դեռևս գործողության մեջ չի մտնի, փոխանցում է ТАСС-ը:

«Հիմնում ենք Կատալոնիայի հանրապետությունը որպես անկախ և ինքնիշխան, իրավական, ժողովրդավարական և սոցիալական պետություն», - ասվում է փաստաթղթի տեքստում։

Փաստաթղթի տակ իրենց ստորագրությունն են դրել Պուչդեմոնը, նրա տեղակալ Օրիոլ Ժունկերասը, խորհրդարանի նախագահ Կարմե Ֆորկադելը և օրենսդիր մարմնի 72 պատգամավորները, ովքեր ձևավորում են իշխող մեծամասնությունը։ Ենթադրվում է, որ այդ հռչակագիրը կդրվի խորհրդարանի քվեարկությանը, եթե ճգնաժամի խաղաղ կարգավորման մասին Բարսելոնայի և Մադրիդի միջև բանակցություններն անհաջողության մատնվեն։


727





Գլխավոր լուրեր