ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ հաստատվել է ՀՀ բնական պաշարների կառավարման հայեցակարգը


15-07-2017 17:18:34

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ այսօր՝ հուլիսի 15-ին, հաստատվել է Հայաստանի Հանրապետության բնական պաշարների կառավարման հայեցակարգը:

Ավելի վաղ՝ հունիսի 27-ին, հայեցակարգը քննարկվել էր Հայաստանի Ազնագին անվտանգության խորհրդի նիստում:

Նշվել էր, որ Հայեցակարգի մշակումը նպատակաուղղված է օգտակար հանածոների, հողերի, անտառների, ջրային պաշարների օգտագործման եւ պահպանության, կենսաբազմազանության ապահովման ոլորտի պետական քաղաքականության հայեցակարգային վերանայմանը եւ ժամանակակից պահանջներին համահունչ գերակայությունների սահմանմանը:

Հայեցակարգը ձեւակերպում է ոլորտում իրականացվող գործունեության նպատակները, պետական կարգավորման սկզբունքները եւ խնդիրները, ինչպես նաեւ բնական պաշարների կառավարման համակարգի կատարելագործման եւ արդիականացման ուղղությունները: Փաստաթղթի հիմնական նպատակն է բնական պաշարների կառավարման միասնական համակարգի ձեւավորումը եւ զարգացումը՝ երկրում բնապահպանական անվտանգության մակարդակի բարձրացման, ներկա եւ ապագա սերունդների կենսական կարիքների բավարարման համար բարենպաստ ու բարեկեցիկ շրջակա միջավայրի, կենսաբանական բազմազանության ու բնական պաշարներով ապահովման ճանապարհով:

Հայեցակարգի քննարկման արդյունքում ՀՀ նախագահը հանձնարարել էր ԱԱԽ քարտուղարությանը՝ ելնելով ԱԱԽ նիստում հնչեցված առաջարկություններից՝ մեկշաբաթյա ժամկետում լրամշակել հայեցակարգի նախագիծը եւ սահմանված կարգով ներկայացնել հաստատման:


1570





Գլխավոր լուրեր